Փոխարժեք 2010.09.08

Առք Վաճառք
USD 363 367
KZT 1 3
RUB 11.7 12
EUR 460 464
GBP 553 562

Փոխարժեք 2010.09.08

Տարադրամի փոխարժեք ԿԲ
USD 1 363.50
KZT 10 24.68
RUB 1 11.81
EUR 1 463.97
GBP 1 558.55

Հարցում

Օգտվում եք արդյոք E-Card Banking համակարգից

Տեղյակ չեմ դրա մասին
Ոչ, չեմ օգտվում
Այո, օգտվում եմ
Այլ




Շահութաբաժիններ

Շահութաբաժնային քաղաքականությունը`

  • Տարեկան գործունեության արդյունքում Բանկի ստացած համախառն եկամտի և օրենքով թույլատրված նվազեցումների դրական տարբերությունը` հարկվող շահույթը, ենթակա է հարկման` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության համաձայն:
  • Զուտ շահույթի բաշխումն իրականացվում է Ընդհանուր ժողովի կողմից սահմանված հիմնադրամների համալրման, սովորական բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարման նպատակով կամ կարող են հաշվառվել որպես նախորդ տարիների չբաշխված շահույթ:
  • Բանկն իրավունք ունի որոշում ընդունելու (հայտարարելու) իր բաժնետերերին եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին:Միջանկյալ (եռամսյակային և կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է խորհուրդը: Տարեկան շահութաբաժինների վճարման, շահութաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունում է Ընդհանուր ժողովը` խորհրդի առաջարկությամբ: Միջանկյալ շահութաբաժինների չափը չի կարող գերազանցել նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով բաշխված շահութաբաժնի 50 տոկոսը: Տարեկան շահութաբաժինների չափը չի կարող պակաս լինել արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից:Եթե Ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափին հավասար, ապա տարեկան շահութաբաժիններ չեն վճարվում:Եթե Ընդհանուր ժողովի որոշմամբ տարեկան շահութաբաժինների չափը սահմանվում է արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների չափից ավելի, ապա տարեկան շահութաբաժինները վճարվում են սահմանված տարեկան շահութաբաժնի և տվյալ տարում արդեն վճարված միջանկյալ շահութաբաժինների գումարի տարբերությամբ:Ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունելու շահութաբաժիններ չվճարելու:
  • Տարեկան շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է Ընդհանուր ժողովի` շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ: Միջանկյալ շահութաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է խորհրդի` միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշմամբ, բայց ոչ շուտ, քան տվյալ որոշման ընդունումից 30 օր հետո:

Շահութաբաժինների յուրաքանչյուր վճարման համար խորհուրդը կազմում է շահութաբաժիններ ստանալու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակ, որում պետք է ընդգրկվեն`

  • միջանկյալ շահութաբաժիններ վճարելու դեպքում` Բանկի այն բաժնետերերը, որոնք ընդգրկվել են Բանկի բաժնետերերրի ռեեստրում` խորհրդի միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման կայացման օրվանից առնվազն 10 օր առաջ.
  • տարեկան շահութաբաժիններ վճարելու դեպքում` Բանկի այն բաժնետերերը, որոնք ընդգրկվել են Բանկի բաժնետերերի ռեեստրում` Բանկի բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ:
  • Բանկի բաժնետերերին շահութաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե այդ պահին բանկի կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են Բանկում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը:
  • Եթե շահութաբաժիններ վճարելու մասին Ընդհանուր ժողովի որոշմամբ սահմանված ժամկետներում շահութաբաժիններ չվճարվելու դեպքում դրանք կուտակվում և վճարվում են հետագայում բաժնետիրոջ առաջին իսկ պահանջով:
  • Բանկի տեղաբաշխված արտոնյալ, փոփոխական շահութաբաժնով բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

D=N*5%+[(P-N*5%*n)/n]*5%

որտեղ`
D-թողարկված և տեղաբաշխված մեկ արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող տարեկան շահութաբաժնի չափն է,
N-թողարկված և տեղաբաշխված մեկ արտոնյալ բաժնետոմսի անվանական արժեքն է,
P-Բանկի յուրաքանչյուր ֆինանսական տարվա արդյունքում ձևավորված զուտ (հարկերը և պարտադիր վճարները պահելուց հետո) շահույթի չափն է,
n-թողարկված և տեղաբաշխված արտոնյալ բաժնետոմսերի ընդհանուր քանակն է
Ընդ որում` եթե զուտ շահույթի (P) մեծությունը հավասար է կամ փոքր է զրոյից, ապա տվյալ ֆինանսական տարվա արդյունքներով շահութաբաժին կարող է չվճարվել:

 

Էջը թարմացվել է` 19.12.2008թ., 17:12

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում

անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: