Կանանց միջազգային տոնին` մարտի 8-ին և Մայրության ու գեղեցկության տոնին` ապրիլի 7-ին նվիրված հատուկ ակցիայի շրջանակներում, "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ տրամադրում է MasterCard բանկային քարտեր` առաջարկելով բոլոր հաճախորդներին 50% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար:
Ակցիան անց է կացվում Բանկի բոլոր մասնաճյուղերում սույն թվականի մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում:
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ հանդիսանում է Ղազախստանի խոշորագույն "ԲՏԱ Բանկ" ԲԸ ռազմավարական գործընկերը, որը տիրապետում է հայաստանյան "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 48.9 %:
31.01. 2010թ. դրությամբ "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ ընդհանուր կապիտալը կազմում է 5,149,820 հազ. դրամ, ակտիվները` 8,758,159 հազ. դրամ, պարտավորությունները` 3,608,339 հազ. դրամ:
"ԲՏԱ Բանկ" ԲԸ գործընկեր բանկերի ցանցն ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրանինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանում, Ուկրանինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում: