Օվերդրաֆտ ArCa քարտերի միջոցով
Տրամադրվում է ֆիզիկական անձանց ArCa Classic քարտերի միջոցով
Վարկի տրամադրման պայմանները
- Վարկի տոկոսադրույքի հաշվառման եղանակ –տոկոսադրույքը հաշվարկվում է օգտագործված գումարի նկատմամբ
- Վարկի արժույթ - ՀՀ դրամ
- Վարկի տրամադրման եղանակ - անկանխիկ վճարում
- Մարումների հաճախականությունը – ամենամսյա` տոկոսի մարում և օգտագործված գումարի 10%-20%
| Քարտի անվանումը |
Տարեկան Տոկոսադրույքը | Ժամկետ |
Տրամադրվող գումարը | Առավելագույն գումարը |
| ArCa Classic | 24% | 1 Տարի** |
Աշխատավարձի հիման վրա` աշխատավարձի 80% |
100 000 |
Օվերդրաֆտի/վարկային գծի սկզբնական ընդունված պայմաններով երկարաձգման հնարավորոթյուն` հաճախորդի դիմումի և կնքված լրացուցիչ պայմանագրի հիման վրա:
* Օվերդրաֆտի /վարկային գծի/ կրկնակի ստացման դիմումատու համարվում է Բանկի վարկառուն, որն ունի օվերդրաֆտի /վարկային գծի/ մասով վարկային պատմություն 11 ամսից ոչ պակաս:
** Ավանդով ապահովված օվերդրաֆտի դեպքում` ավանդի գործողության ժամանակահատվածով:
Վարկի մերժման գործոններ կարող են հանդիսանալ`
- Ոչ բավարար եկամուտներ
- Փաստաթղթային փաթեթի անլիարժեքություն
- Թերի կամ կեղծ տեղեկատվություն` տրված վարկառուի կողմից
- Բացասական վարկային պատմություն
- Այլ գործոններ
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում`
- Հաշվարկվում է տույժ ժամկետանց պարտավորության գումարի 0.1% չափով յուրաքանչյուր օրվա համար
- Վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում
- Անվիճելի կարգով գանձվում են (առկա մնացորդի չափով) գումարները Վարկառուի Բանկում առկա հաշիվներից` անհրաժեշտության դեպքում հաշվում առկա միջոցները փոխարկելով տվյալ պահին ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարված արտարժույթի տվյալ օրվա միջին շուկայական փոխարժեքին համապատասխան ՀՀ դրամի կամ այլ արտարժույթի: Այդ հաշիվներում գումարի բացակայության դեպքում` նշված գումարների գանձում կատարվում է համաձայն ՀՀ գործող օրենսդրության:
- Բլոկավորվում է Վարկառուի քարտը
- Միակողմանիորեն փակվում է քարտապանի վարկի սահմանաչափը
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- Պոտենցիալ վարկառուի անձնագրի և սոց. քարտի պատճեն
- Տեղեկանք եկամուտների վերաբերյալ `տեղեկանք աշխատավայրից
- Այլ փաստաթղթեր
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Թարմացված է առ 02.02.2011թ., 17:00





