Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Օվերդրաֆտ

Օվերդրաֆտ MasterCard քարտերի միջոցով 

 

Օվերդրաֆտը տրամադրվում է ֆիզիկական անձանց MasterCard Standard և MasterCard Gold քարտերի միջոցով  /աշխատավարձի կամ “ԲՏԱ ԲԱՆԿ” ՓԲԸ ներդրված ավանդի ապահովվածությամբ/

îրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում

Վարկի տրամադրման պայմանները

  • Վարկի տոկոսադրույքի հաշվառման եղանակ –տոկոսադրույքը հաշվարկվում է օգտագործված գումարի մնացորդի  նկատմամբ
  • Վարկի արժույթ - ՀՀ դրամ, USD, EUR, RUR
  • Վարկի տրամադրման եղանակ - անկանխիկ վճարում
  • Տոկոսների մարումների հաճախականությունը – ամենամսյա
  • Մայր գումարի մարումների հաճախականությունը  

Աշխատավարձի ապահովվածությամբ օվերդրաֆտների դեպքում- նախորդ ամսվա ընթացքում օգտագործված գումարի  20% -ի չափով (MasterCard Standard քարտի դեպքում) և  10% -ի չափով (MasterCard Gold քարտի դեպքում) ամսական մարում, կամ սահմանաչափի ամենամսյա հավասարաչափ նվազեցմամբ/մարմամբ

Ավանդի ապահովվածությամբ օվերդրաֆների դեպքում –մինչև օվերդրաֆտի պայմանագրի ավարտը /առանց սահմանված ժամանակացույցի/

  • Օվերդրաֆտի առավելագույն ժամկետը – մինչև 2 տարի (ավանդի ապահովվածությամբ տրամադրվող օվերդրաֆտների դեպքում` մինչև ավանդային պայմանագրի ավարտը)
  • Օվերդրաֆտի նվազագույն ժամկետը - սահմանված չէ
  • Օվերդրաֆտի նվազագույն սահմանաչափ- սահմանված չէ

Քարտի անվանումը

Տարեկան Տոկոսադրույքը

Տրամադրվող գումարը

(վարկ հարաբերած գրավի արժեք առավելագույն ցուցանիշը)

Առավելագույն տրամադրվող գումարը

MasterCard Standard

Աշխատավարձի ապահովվածությամբ օվերդրաֆտների դեպքում 24% - AMD, USD
18% - RUR, EUR

 

ավանդով ապահովածության դեպքում`
ավանդի % + 4%,
եթե ավանդի և վարկի արժույթները տարբերվում են` ավանդի % + 6%;

Աշխատավարձի ապահովվածությամբ օվերդրաֆտների դեպքում` առաջին անգամ  աշխատավարձի 80%-ի չափով,
երկրորդ վարկավորման դեպքում` 200%*
դրամային ավանդի դեպքում` ավանդի 90%
արժութային ավանդի դեպքում` ավանդի 80%
եթե ավանդի և վարկի արժույթները տարբերվում են` 70%

Վարկային Կոմիտեի որոշմամբ, սակայն ոչ ավել քան 1000000 AMD, 3000 USD, 2500 EUR, 100000 RUR
(բացառությամբ աշխատավարձային ծրագրերի)

 

 ավանդի գրավով օվերդրաֆտների դեպքում 20.000.000 AMD (կամ համարժեք USD, EUR, RUR)

MasterCard Gold

Աշխատավարձի ապահովվածությամբ օվերդրաֆտների դեպքում 22%  AMD, USD
16% -  RUR, EUR


ավանդով ապահովածության դեպքում`
ավանդի % + 4%,
եթե ավանդի և վարկի արժույթները տարբերվում են` ավանդի % + 6%;

Աշխատավարձի ապահովվածությամբ օվերդրաֆտների դեպքում` առաջին անգամ   աշխատավարձի 80% ի չափով,

երկրորդ վարկավորման դեպքում` 300%*
դրամային ավանդի դեպքում` ավանդի 90%
արժութային ավանդի դեպքում` ավանդի 80%
եթե ավանդի և վարկի արժույթները տարբերվում են` 70%

Վարկային Կոմիտեի որոշմամբ (բայց ոչ ավել, քան 20 մլն. դամ կամ համարժեք USD, EUR, RUR)

* Օվերդրաֆտի/վարկային գծի կրկնակի ստացման դիմումատու (երկրորդ վարկավորում)  համարվում է այն հաճախորդը, որն “ԲՏԱ ԲԱՆԿ” ՓԲԸ-ում  ունեցել է աշխատավարձի ապահովվածությամբ   օվերդրաֆտ /վարկային գիծ/, որի փաստացի գործողության  ժամկետը կազմել է 11 ամսից ոչ պակաս:

Հաճախորդի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է  4 աշխատանքային օր, իսկ  վարկի տրամադրման  ժամկետը` 3 աշխատանքային օր:

Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

  • Վարկավորման համար անհրաժեշտ ծախսեր

MasterCard Standard և MasterCard Gold քարտերի տարեկան սպասարկման վճար /համաձայն MasterCard Standard և MasterCard Gold սահմանված սակագների/

Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող  գործոնները`

  • վարկային պատմությունը
  • վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը
  • համապատասխանությունը ծրագրի պահանջներին
  • հաճախորդի եկամոտների և ծախսերի  կազմն ու կառուցվածքը
  • այլ գործոններ

Վարկը հաճախորդին տրամադրելու կամ վարկի տրամադրումը մերժելու որոշումը Բանկը կայացնում է` վերլուծելով հաճախորդի  ներկայացված բոլոր /այդ թվում` վերոնշյալ/ տվյալները, գնահատելով դրանցից բխող հաճախորդի վարկունակությունը և հաճախորդի հետ կապված այլ բոլոր ռիսկերը: Հետևբար միայն վերը  նշված պայմանների առկայությունը Բանկին  չի պարտավորեցնում վարկի տրամադրումը:

Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում` 

  • Հաշվարկվում է տույժ ժամկետանց պարտավորության գումարի 0.1% չափով յուրաքանչյուր օրվա համար 
  • Վարկառուի կողմից տոկոսագումարների և/կամ վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում 
  • Անվիճելի կարգով գանձվում են (առկա մնացորդի չափովգումարները Վարկառուի Բանկում առկա հաշիվներից` անհրաժեշտության դեպքում հաշվում առկա միջոցները փոխարկելով տվյալ պահին ՀՀ ԿԲ-ի կողմից հայտարարված արտարժույթի տվյալ օրվա միջին շուկայական  փոխարժեքին համապատասխան ՀՀ դրամի կամ այլ արտարժույթիԱյդ հաշիվներում գումարի բացակայության դեպքում` նշված գումարների գանձում կատարվում է համաձայն ՀՀ գործող օրենսդրության:
  • Բլոկավորվում է Վարկառուի քարտը 
  • Միակողմանիորեն փակվում է քարտապանի վարկի սահմանաչափը 

Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • Պոտենցիալ վարկառուի անձնագրի և սոց. քարտի պատճեն
  • Տեղեկանք եկամուտների վերաբերյալ `տեղեկանք աշխատավայրից
  • Այլ փաստաթղթեր

Ուշադրություն -Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ օրինակ MasterCard Standard պլաստիկ քարտով վարկային գծի համար (աշխատավարձի հիման վրա)

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ օրինակ MasterCard Gold պլաստիկ քարտով վարկային գծի համար (աշխատավարձի հիման վրա)

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացված է առ 11.04.2012թ., 14:50