-

Փոխարժեք 2010.03.11

Առք Վաճառք
USD 389.5 395
KZT 1 3
RUB 13.1 13.9
EUR 529 542
GBP 579 593

Փոխարժեք 2010.03.11

Տարադրամի փոխարժեք ԿԲ
USD 1 391.41
KZT 10 26.57
RUB 1 13.29
EUR 1 534.67
GBP 1 587.47

Հարցում

Օգտվում եք արդյոք E-Card Banking համակարգից

Տեղյակ չեմ դրա մասին
Ոչ, չեմ օգտվում
Այո, օգտվում եմ
Այլ




Պլաստիկ քարտեր

ԲՏԱ Բանկ ՓԲԸ -ն ֆիզիկական անձանց տրամադրում է  պլաստիկ քարտերի հետևյալ տեսակները` ArCa Classic, ArCa Gold, ArCa Lady

Սկսած սույն թվականի մայիսի 1-ից  ԲՏԱ Բանկ ՓԲԸ -ն իրականացնելու է հետևյալ միջազգային  MasterCard քարտերի  տրամադրում և սպասարկում` MasterCard: Circus/Maestro, MasterCard Gold, MasterCard Standard.            

MasterCard

MasterCard պլաստիկ քարտեր

Դեբետային քարտեր և վարկային գծով քարտեր, որոնցով հաճախորդը կարող է իրականացնել վճարումներ, ստանալ կանխիկ դրամ իր հաշվին առկա մնացորդի շրջանակներում և ստանալ կանխիկ դրամ բանկի կողմից նրան տրամադրված գումարի շրջանակներում բոլոր երկրներում:

ArCa

ArCa պլաստիկ քարտեր  

Դեբետային քարտեր և վարկային գծով քարտեր, որոնցով հաճախորդը կարող է իրականացնել վճարումներ, ստանալ կանխիկ դրամ իր հաշվին առկա մնացորդի շրջանակներում և ստանալ կանխիկ դրամ բանկի կողմից նրան տրամադրված գումարի շրջանակներում ՀՀ տարածքում:

                                       

Հարգելի հաճախորդ`

Քարտը տրամադրվում է  փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացումից և անհրաժեշտ մուծումները կատարելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում: Քարտի ակտիվացումը կատարվում է  քարտի տրամադրման և չնվազող մնացորդի վճարման օրը` մինչև աշխատանքային օրվա ավարտը:
Հիշե’ք Ձեր PIN ծածկագիրը, որը փակ ծրարով ստացել եք Բանկում: Պահեք PIN ծածկագիրը քարտից անջատ: Արգելվում է քարտը և PPIN ծածկագիրը փոխանցել այլ անձանց: Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց PIN ծածկագիրը հայտնի դառնալու հետևանքով Ձեզ պատճառված վնասի համար:
Քարտի կորստի դեպքում անմիջապես զանգահարեք Բանկ` այն բլոկավորելու նպատակով կամ ArCa պրոցեսինգային կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով` (+374 10) 500-777 ԲՏԱ Բանկ և (+374 10) 440380 ArCa պրոցեսինգային կենտրոն:
Քարտի կորստի դեպքում Ձեր քարտը, ինչպես նաև PIN ծածկագիրը վերաթողարկվելու են Ձեր դիմումի հիման վրա:
PIN ծածկագիրը մուտքագրելիս` հավաստիացե’ք, որ այն տեսանելի չէ մոտակայքում գտնվող մարդկանց:
Հիշեք, որ PIN ծածկագիրը 3 անգամ սխալ մուտքագրելուց հետո բանկոմատը առգրավում է քարտը:
Մտապահեք Ձեր գաղտնաբառը, որը լրացրել եք քարտի տրամադրման դիմումում: Այս գաղտնաբառը կպահանջվի հեռախոսի միջոցով Ձեր անձը հաստատելու համար, եթե ցանկանաք որևէ հարցում կամ հանձնարարություն տալ Բանկին:
Քարտով առևտրային կետերում վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումարներ ստանալու դեպքերում խնդրում ենք ստորագրել կտրոնը (անդորրագիրը)` պարտադիր ստուգելով գործարքի գումարը:
Գործառնության/Գործարքի կատարման օր է համարվում քարտով գործառնությունը կատարելու փաստացի օրը:
Գործառնության/Գործարքի հաշվառման օր է համարվում քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգի կողմից գործարքը Բանկի հաշվառմանը ներկայացնելու օրը:
Բանկի տեսանկյունից Քարտով գործարքը համավում է կատարված Գործարքի հաշվառման օրը և Գործարքի հետ կապված արժույթի փոխանակման գործարքները կատարվում են Գործարքի հաշվառման օրվա փոխարժեքով, որի հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
Քարտը պահեք ուժեղ մագնիսական դաշտ ունեցող առարկաներից հեռու (հեռուստացույց, տեսաձայնագրիչ և այլն):

 

Էջը թարմացվել է` 07.10.2009թ., 11:30

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: