Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Հաշիվներ

ՙ"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ն ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար իրականացնում է բանկային հաշիվների բացում և վարում:
Հաշվի բացման գործընթացն սկսվում է Հաճախորդի կողմից ներկայացրած դիմումի և համապատասխան փաստաթղթերի ներկայացման հիման վրա:
Հաճախորդի բանկային հաշիվ/հաշիվների բացման համար ներկայացվում են հետևյալ նվազագույն փաստաթղթերը:

Ռեզիդենտ իրավաբանական անձի "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ում հաշիվ բացելու անհրաժեշտ փաստաթղթեր.

  • Հաշվի բացման դիմում:
  • Հաճախորդի գրանցման վերաբերյալ ՀՀ պետական ռեգիստրի վկայականի ( ներդիրներով) կամ այլ պետական մարմնի որոշման կրկնօրինակը:
  • Կանոնադրության բնօրինակը կամ հաշիվ բացողի կողմից բնօրինակի հետ համեմատված և նրա ստորագրությամբ հաստատված կրկնօրինակը:
  • Հիմնադիր պայմանագիրը /եթե ՀՀ օրենքով նախատեսված է/:
  • Հաշվի կարգադրիչների ստորագրության նմուշների և Հաճախորդի կնիքի դրոշմի վերադասության կարգով կամ Բանկի կողմից ստորագրությամբ հաստատված և ՀՀ հարկային մարմինների կողմից հաշվառված քարտը, որը լրացվում է Բանկի համապատասխան աշխատակցի կողմից և տրամադրվում է Հաճախորդին հարկային մարմին հաշվառման ներկայացնելու համար:
  • Քաղվածքներ ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններից կամ որոշումներից, կամ աշխատանքային պայմանագիր:
  • Ղեկավար անձանց անձնագրերի պատճենները:
  • Հավաստագիր` ըստ "Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կանխարգելման" կարգի:
  • Հարկ վճարողի հաշվառման համար:
  • Տեղեկություններ բաժնետերերի, մասնակիցների մասին /եթե բացակայում է Կանոնադրությունում, ապա ներկայացվում է ռեեստրից քաղվածք/:

Ոչ Ռեզիդենտ իրավաբանական անձի "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ում հաշիվ բացելու անհրաժեշտ փաստաթղթեր.

  • Հաշվի բացման դիմում:
  • Հաճախորդի գրանցման երկրի օրենսդրությանը համապատասխան կազմակերպական իրավական կարգավիճակը որոշող համապատասխան պետական մարմնի կողմից տրված վկայականը կամ նոտարական կարգով հաստատված կրկնօրինակը և հիմնադիր մյուս փաստաթղթերը:
  • Հաշվի կարգադրիչների ստորագրության նմուշների և Հաճախորդի կնիքի դրոշմի վերադասության կարգով կամ Բանկի կողմից ստորագրությամբ հաստատված և իր երկրի հարկային մարմնի կողմից հաշվառված քարտը:
  • հիմնադիր փաստաթղթերը տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Քաղվածքներ ղեկավար անձանց նշանակման մասին հրամաններից կամ որոշումներից:
  • Ղեկավար անձանց անձնագրերի պատճենները:
  • Հավաստագիր` ըստ "Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կանխարգելման" կարգի:

Ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ում հաշիվ բացելու անհրաժեշտ փաստաթղթեր.

  • Հաշվի բացման դիմում:
  • Հաճախորդի գրանցման վերաբերյալ ՀՀ պետական ռեգիստրի վկայականի կամ այլ պետական մարմնի որոշման կրկնօրինակը:
  • Հաշվետիրոջ ստորագրության նմուշը և Հաճախորդի կնիքի դրոշմի/առկա լինելու դեպքում/ Բանկի կողմից հաստատված և ՀՀ հարկային մարմինների կողմից հաշվառված քարտը:
  • Հաշվետիրոջ անձնագրի պատճեն:
  • Հավաստագիր` ըստ "Փողերի լվացման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված կարգի":
  • Հարկային կոդ:

Ռեզիդենտ և Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ում հաշիվ բացելու անհրաժեշտ փաստաթղթեր.

  • Հաշվի բացման դիմում:
  • Հաշվետիրոջ անձնագրի պատճեն:
  • Սոցալական քարտի պատճեն /ոչ ռեզիդենտների համար առկայության դեպքում:
  • Սրահի պետի և աշխատակցի ստորագրությամբ հաստատված հաշվետիրոջ ստորագրության նմուշի քարտը:
  • Հավաստագիր` ըստ "Փողերի լվացման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված կարգի":

Հաշիվ բացելու համար անհրաժեշտ իրավաբանական փաստաթղթերն ընդունվում են Պատասխանատու աշխատակից կողմից, այնուհետև ստուգգվում են Գործառնական սրահի պետի կողմից:

Ծառայությունը տրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում

 

Էջը թարմացվել է` 08.10.2009թ., 10:55
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: