Հաշիվներ
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ն ֆիզիկական անձանց համար իրականացնում է բանկային հաշիվների բացում և վարում: Բանկային հաշիվը նախատեսում է հաշվարկային գործառնությունների իրականացում` անկախ ֆիզիկական անձի ձեռնարկատիրական գործունեությունից:
Բանկի կողմից վարվող հաշիվների տարատեսակները`
- բանկային
- ավանդային /ցպահանջ/
- նպատակային:
Հաճախորդի բանկային հաշիվ/ների/ բացման համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը:
- Անհատ ձեռնարկատերերի "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ում հաշիվ բացելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
- Հաշվի բացման դիմում;
- Հաճախորդի գրանցման վերաբերյալ ՀՀ պետական ռեգիստրի վկայականի կամ այլ պետական մարմնի որոշման կրկնօրինակը;
- Հաշվետիրոջ ստորագրության նմուշը և հաճախորդի կնիքի դրոշնի /առկա լինելու դեպքում/ Բանկի կողմից հաստատված և ՀՀ հարկային մարմինների կողմից հաշվառված քարտը;
- Հաշվետիրոջ անձնագրի պատճեն;
- հավաստագիր` Հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության կանխարգելման կարգի;
- հարկային կոդ:
2. Ռեզիդենտ և Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ լինելու դեպքում`
- Հաշվի բացման դիմում:
- Հաշվետիրոջ անձնագրի պատճեն
- Սոցալական քարտի պատճեն
- Բանկի կողմից հաստատված հաշվետիրոջ ստորագրության նմուշի քարտը
Հաշվին գումարներ մուտքագրելու կամ ելքագրելու առավելագույն ժամկետներ սահմանված չեն
Բանկային հաշիվների համար` չնվազող մնացորդի չափը
- ոչ ռեզիդենտ հաճախորդների - 50 000 ՀՀ դրամ
- ռեզիդենտ ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդների - 6 000 ՀՀ դրամ
Հարգելի հաճախորդներ հաշվով կատարվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ Սակագներ բաժնում:
• Բանկի պահանջով կարող է լուծվել բանկային հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում.
-երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաս է բանկային սակագներով սահմանված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում.
-մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության սահմանված պահանջները կատարելուց Հաճախորդի հրաժարվելու կամ անպատշաճ կատարելու դեպքում:
Հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:
• Բանկի կողմից Հաճախորդի բանկային հաշվով գործառնությունները դադարեցնելու դեպքում Հաճախորդի դիմումը` սույն պայմանագիրը լուծելու և բանկային հաշիվները փակելու վերաբերյալ, Բանկի կողմից ենթակա են մերժման այնքան ժամանակ մինչև չեն վերանում բանկային հաշվով գործառնությունների համար հիմք ծառայած հանգամանքները:
• հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Հաշվետերը տեղեկացվում է այդ մասին ՀՀ օրենսդրությանը համաձայն:
• առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագաբձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիրկատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա: Միջոցների բռնագրավման մասին հաշվետերը տեղեկացվում է ՀՀ օրենսդրությանը համաձայն:
• Հաշետիրոջ կողմից հաշվով գործարքներ չկատարելու դեպքում հաշվի պահպանման ծախսը կազմում է տարեկան սպասարկման վճարը և չնվազող մնացորդը, որը սահմանված է բանկի սակագներով:
Հարգելի Հաճախորդներ, Դուք հնարավորություն ունեք կառավարել Ձեր հաշիվները նաև ինտերնետի միջոցով` օնլայն ռեժիմով:
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետեվյալ հասցեում` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը:
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ հաշվի բացման և վարման կարգը
Հաշվի բացման Պայմանագրի օրինակ
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է "Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի" կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`
- միայն դրամային ավանդների դեպքում - 4 մլն դրամ,
- միայն արտարժութային ավանդի դեպքում - 2 մլն դրամ,
- և' դրամային (2 միլիոնից ավել), և' արտարժութային ավանդների դեպքում - մինչև 4 մլն դրամ,
- և' դրամային (2 միլիոնից պակաս), և' արտարժութային ավանդների դեպքում - դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` 2 մլն դրամի և հատուցված դրամային ավանդի տարբերության չափով:
Էջը թարմացվել է`29.12.2011թ., 17:50
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






