Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Աուդիտի կոմիտե

"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ աուդիտի կոմիտեի կազմը.

Ա.Զ. Ալիբաևա – կոմիտեի նախագահ
Վ.Ի. Մկրտչյան – կոմիտեի անդամ

Կոմիտեի իրավասությունները

Կոմիտեի իրավասություններից է Բանկի Խորհրդի համար առաջարկությունների մշակումը կամ հետևյալ հարցերի կապակցությամբ որևէ գործառռույթների իրականացումը.

1. Բանկի համագործակցությունն արտաքին (անկախ) աուդիտորի հետ: Կոմիտեի պարտականություններն են.

  • Բանկի Խորհրդի համար տարբեր աուդիտորների ծառայությունների և նման ծառայությունների տրամադրման պայմանների վելուծության հիման վրա Բանկի արտաքին (անկախ) աուդիտորի ընտրության, ինչպես նաև տվյալ արտաքին (անկախ) աուդիտորի ծառայություններից հրաժարվելու վերաբերյալ առաջարկությունների մշակում;
  • Բանկի Խորհրդին արտաքին (անկախ) աուդիտորի հետ կնքվող պայմանագրի նախագծի, այդ թվում` նրան վճարվելիք վարձատրության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում;
  • մինչ աշխատանքների սկիզբը, Բանկին արտաքին (անկախ) աուդիտորի կողմից ցուցաբերվող բոլոր աուդիտորական, աուդիտին ուղեկցող և ոչ աուդիտորական ծառայությունների նախնական հավանություն և համապատասխան առաջարկությունների մշակում;
  • Բանկին արտաքին (անկախ) աուդիտորի կողմից ցուցաբերվող բոլոր աուդիտորական, աուդիտին ուղեկցող և ոչ աուդիտորական ծառայությունների հավանություն, և համապատասխան առաջարկությունների մշակում;
  • արտաքին (անկախ) աուդիտորի աշխատանքի հսկողություն;
  • Բանկի ղեկավարների և արտաքին (անկախ) աուդիտորի միջև Բանկի ֆինանսական /հաշվապահական/ հաշվետվությունների վերաբերյալ ծագած տարաձայնությունների մեկնաբանում;
  • մինչ Բանկի Խորհրդի քննարկումը արտաքին (անկախ) աուդիտորի հետ աուդիտի արդյունքների, աուդիտորական եզրակացության ողջ տեղեկատվության քննարկում, ինչպես նաև Բանկի ղեկավարության կողմից արտաքին (անկախ) աուդիտորի առաջարկություններին կատարման հսկողություն:

2. Բանկում սահմանված ներքին հսկողության ընթացակարգերի ուսումնասիրում: Կոմիտեի պարտականություններն են.

  • Բանկի գործունեության ընթացքում ծագող էական ռիսկերի բացահայտմանն ուղղված ընթացակարգերի կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների մշակում;
  • Բանկում առկա ներքին հսկողության համակարգի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակում;

3. Ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության վերլուծություն: Կոմիտեի պարտականություններն են.

  • Բանկի գործունեության ընթացքում ծագող ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության մոնիտորինգ և հսկողություն;
  • ռիսկերի վերլուծության և գնահատման գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների մշակում;
  • ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակում:

4. Բանկի ֆինանսական /հաշվապահական/ հաշվետվությունների ուսումնասիրում:
Կոմիտեի պարտականություններն են.

  • Բանկի ֆինանսական /հաշվապահական/ հաշվետվությունների կազմման կարգի վերաբերյալ առաջարկությունների մշակում;
  • Բանկի տարեկան հաշվետվության նախնական ուսումնասիրում և առաջարկությունների մշակում;
  • Բանկի ֆինանսական /հաշվապահական/ հաշվետվության արժանահավատության և նրա` կիրառվող ֆինանսական /հաշվապահական/ ստանդարտներին համապատասխանության հսկողություն:

5. Կոմիտեն արտաքին (անկախ) աուդիտորի հետ պարբերաբար ուսումնասիրում է աուդիտի անցկացման ընթացքում ծագող խնդիրները և դժվարությունները, ներառյալ արտաքին (անկախ) աուդիտորի գործողությունների կամ նրա անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության սահմանափակումը, ինչպես նաև այլ` արտաքին (անկախ) աուդիտորի և Բանկի ղեկավարության միջև ծագած էական տարաձայնությունները:
6. Կոմիտեն Բանկի ղեկավարության և արտաքին (անկախ) աուդիտորի հետ իրականացնում է հետևյալ էական հարցերի ուսումնասիրութմ և քննարկում.

  • հաշվապահական հաշվառման և արտաքին (անկախ) աուդիտի իրականացման սկզբունքները և կարգը;
  • ֆինանսական /հաշվապահական/ հաշվետվության ներկայացումը` ներառյալ հաշվառման քաղաքականության էական հարցերը և գնահատման մեթոդները;
  • հաշվառման քաղաքականության ցանկացած էական փոփոխությունները կամ Բանկի կողմից կիրառման կարգը;
  • Բանկի ներքին հսկողության ընթացակարգերի և Բանկի ներքին հսկողության համակարգի էական թերությունների բացահայտման արդյունքում աուդիտորների ձեռնարկվող գործողությունների բավարարությունը;
  • ռիսկերի հսկողության ընոացակարգեր և ռիսկերի կառավարման մեթոդների որակ:

 

 

Էջը թարմացվել է` 17.05.2012թ., 16:46

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: