Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Ավտոլոմբարդ` վարկ մեքենայի գրավադրմամբ

Ավտոլոմբարդ  /օվերդրաֆտ ավտոմեքենայի գրավադրմամբ/

 Օվերդրաֆտը  տրամադրվում է գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում:

Օվերդրաֆտը տրամադրվում է MasterCard Standard կամ MasterCard Gold քարտերի միջոցով /հաճախորդի ընտրությամբ/

Արժույթ –  ԱՄՆ դոլար  

Օվերդրաֆտի  նվազագույն ժամկետը – 1 ամիս

Օվերդրաֆտի առավելագույն ժամկետը – 36 ամիս

Օվերդրաֆտի նվազագույն գումարը – 2000 USD

Վարկի տրամադրման եղանակ – անկանխիկ

Տարեկան տոկոսադրույքը – 15 %

Գրավ

Գրավի տարիքը

վարկ հարաբերած
գրավի արժեք առավելագույն ցուցանիշը

Առավելագույն գումար

/ԱՄՆ դոլար/

Եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության մեքենաներ

մինչև 7 տարի

65 %

25.000

8-10 տարի

50 %

15.000

Այլ երկրների արտադրության մեքենաներ

մինչև 2 տարի

50 %

15.000

3-5 տարի

40 %

10.000

Վարկային  հաշվի սպասարկման կոմիսիոն վճար/` յուրաքանչյուր ամիս կախված օվերդրաֆտի  գումարից`

2.000 – 10.000 USD  վարկավորման դեպքում – 3000 ՀՀ դրամ
10.001 - 25.000 USD վարկավորման դեպքում – 6000 ՀՀ դրամ

Վարկի սպասարկման միանվագ կոմիսիոն վճար  /կախված օվերդրաֆտի  գումարից/`

2.000 – 10.000 USD  վարկավորման դեպքում – 5.000 ՀՀ դրամ
10.001 - 25.000 USD վարկավորման դեպքում – 10.000 ՀՀ դրամ

  • Մարումների հաճախականությունը – ամսական (յուրաքանչյուր ամիս պետք է կատարվի  հաշվարկված տոկոսների վճարում և օվերդրաֆտի սահմանաչափի հավասարաչափ մարում)
  • Տոկոսները հաշվեգրվում են օվերդրաֆտի մնացորդի նկատմամբ
  • Ավտոմեքենայի ապահովագրությունը կատարվում է օվերդրաֆտի  գումարի չափով օվերդրաֆտի պայմանագրի  ամբողջ ժամանակահատվածի համար միանվագ կերպով
  • Հաճախորդի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը և վարկի տրամադրման  ժամկետը   4-ական  աշխատանքային օր.

 Վարկավորման համար անհրաժեշտ այլ ծախսեր.

  • գումարի կանխիկացում – համաձայն MasterCard Standard կամ MasterCard Gold քարտերի սակագների
  • քարտի սպասարկման տարեկան կոմիսիոն վճար - համաձայն MasterCard Standard կամ MasterCard Gold քարտերի սակագների
  • Ապահովագրություն – օվերդրաֆտի գումարի  2.5%  յուր. տարվա համար
  • Գնահատում - 7.000 - 10.000 ՀՀ դրամ
  • 3-րդ Ձև հաշվառման վայրից -1100 դրամ,
  • Գրավի իրավունքի պետական գրանցում - 2.200 ՀՀ դրամ
  • Տեղեկանք Ճան. Ոստիկանությունից մեքենայի արգելանքի վերաբերյալ - 3.200 ՀՀ դրամ

Ապահովագրությունը կատարվում է Վարկառուի  հաշվին,  վարկային պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածի համար, վարկի մնացորդային գումարի չափով և  տարեկան կտրվածքով /Բանկը հանդիսանում է շահառու և միաժամանակ սահմանում է այն ապահովագրական ընկերությունների ցանկըորտեղ վարկառուն կարող է իր ընտրությամբ իրականացնել գույքի ապահովագրությունը/ :

Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում

  • Տոկոսագումարները ժամկետանց դառնալու դեպքում Բանկը յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձում է տույժ` չվճարված գումարի 0,1% չափով:
  • Պայմանագրով սահմանված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի համար վճարել տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1% չափով
  • Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը  կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել
  • Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին 

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի /օվերդրաֆտի/ մարումների վրա:

Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չկան:


Վարկի ստացման պահին վարկառուի տարիքը չպետք է լինի 18 տարեկանից ցածր, վարկի վերջնաժամկետի պահին` չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

 Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող  գործոնները`

  • վարկային պատմությունը
  • գրավի առարկայի իրացվելությունը
  • վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը
  • համապատասխանությունը ծրագրի պահանջներին
  • հաճախորդի եկամոտների և ծախսերի  կազմն ու կառուցվածքը
  • այլ գործոններ

Վարկը հաճախորդին տրամադրելու կամ վարկի տրամադրումը մերժելու որոշումը Բանկը կայացնում է` վերլուծելով հաճախորդի  ներկայացվ ած բոլոր /այդ թվում` վերոնշյալ/ տվյալները, գնահատելով դրանցից բխող հաճախորդի վարկունակությունը և հաճախորդի հետ կապված այլ բոլոր ռիսկերը: Հետևբար միայն վերը  նշված պայմանների առկայությունը Բանկին  չի պարտավորեցնում վարկի տրամադրումը:

 Վարկի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

  • Հաճախորդի անձնագիր
  • Հաճախորդի սոցիալական քարտ
  • Վարկառուի վճարունակությունը հաստատող փաստաթղթեր
  • Գրավի առարկայի սեփականությունը հիմնավորող փաստաթղթեր
  • Այլ փաստաթղթեր

Փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ

Ուշադրություն - Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Էջը թարմացվել է` 06.04.2012թ., 12:00
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: