Ավանդներ
"Առևտրային"
Նախատեսված է իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար:
Ավանդը ներգրավվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում
Ավանդատուին տրամադրվում է` ArCa Business պլաստիկ քարտ:
Հնարավոր է օվերդրաֆտի/վարկային գծի տրամադրում ավանդի գումարի մնացորդի մինչև 90% չափով, ավանդի գործող տոկոսադրույքին գումարած 4% տոկոսադրույքով: Օվերդրաֆտի/վարկային գծի ժամկետը չպետք է գերազանցի ավանդային պայմանագրի գործողության ժամկետը:
- անկանխիկ փոխարկում AMD, USD, EUR, RUR առանց տոկոսադրույքի կորստի, բանկում սահմանված փոխարժեքով:
90-179 օրով ձևակերպված ավանդները` 1 փոխարկման հնարավորությամբ
180 և ավել օրով ձևակերպված ավանդները` 2 փոխարկման հնարավորությամբ
- Փոխարկումն իրականացվում է ոչ ուշ քան պայմանագրի ավարտից 1 ամիս առաջ
- Ավանդի նվազագույն գումարը` 500 000 AMD, 1 500 USD/Eur , 45 000 RUR;
- Ավանդի առավելագույն գումարն անսահմանափակ է /10 000 000 AMD, 30 000 USD/Eur, 900 000 RUR, ավանդի պայմանները քննարկվում են ԱՊԿԿ նիստին և հաստատվում են Բանկի Վարչության կողմից/;
- Ավանդի արժույթը` AMD, USD, Euro, RUR;
- Ավանդի տեղակայման նվազագույն ժամկետը` 90 օր;
- Ավանդի տեղակայման առավելագույն ժամկետը` 365 օր և ավելի;
- Տոկոսադրույքը` ամրագրված, ըստ սակագնային աղյուսակի;
- Տոկոսագումարի վճարում` նախատեսված է ամենամսյա վճարում, ինչպես նաև` ժամկետի վերջում;
- Համալրման նվազագույն գումարը` 100 000 AMD, 300 USD/Euro, 9000 RUR;
- Ավանդի վաղաժամկետ մասնակի հանման դեպքում.
- մինչև 25%` տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի գումարի մնացորդի նկատմամբ, ավանդի գումարը հաշվին տեղակայման փաստացի ներդրված ժամանակահատվածի համար ավանդի գործող տոկոսադրույքից հանած 2% տոկոսադրույքով;
- 25% - 50% - տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի գումարի մնացորդի նկատմամբ, ավանդի գումարը հաշվին տեղակայման փաստացի ներդրված ժամանակահատվածի համար ավանդի գործող տոկոսադրույքից հանած 3% տոկոսադրույքով;
- սկսած 50% - տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի գումարի մնացորդի նկատմամբ, ավանդի գումարը հաշվին տեղակայման փաստացի ներդրված ժամանակահատվածի համար Բանկում գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով;
- Ավանդի վաղաժամկետ ամբողջական հանման դեպքում տոկոսագումարը հաշվարկվում է ավանդի գոմարը հաշվին տեղակայման փաստացի ժամանակահատվածի համար Բանկում գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով;
- Ավանդի ժամկետը լրանալուն պես, եթե ավանդատուն չի ներկայացել ստանալու ավանդը և հասանելիք տոկոսագումարը, ապա ավանդը համարվում է ցպահանջ` Բանկում գործող սակագնի պայմաններով:
ՙ"Առևտրային" ավանդի տոկոսադրույքները, % տարեկան, տոկոսագգումարների ամենամսյա, ժամկետի վերջում վճարմամբ:
| մինչև 30 օր | 31- 89 օր | 90 - 179 օր | 180 - 365 օր | 366 օր և ավել |
|
| AMD տոկոսադրույքը | - | 8.00% | 9.00% | 9.50% | 10.00% |
| USD տոկոսադրույքը | - | 6.00% | 7.00% | 8.50% | 9% |
| EUR տոկոսադրույքը | - | 3.00% | 4.00% | 5.00% | 6.00% |
| RUR տոկոսադրույքը | - | 4.50% | 5.50% | 6.50% | 7.00% |
Էջը թարմացվել է` 01.03.2010թ., 10:55
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում
անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:







