Ցպահանջ
«Ցպահանջ»
Ավանդը անժամկետ է և համալրելի, նախատեսված է ֆիզիկական անձանց համար:
Ավանդը ներգրավվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում
Առավելությունները`
Ավանդի պայմանները թույլ են տալիս ստանալ ավանդի ամբողջ գումարը հաշվեգրված տոկոսներով ցանկացած պահին: "Ցպահանջ" ավանդը թույլ կտա օգտվել միջոցների անկանխիկ փոխանցման հնարավորությունից, անկանխիկ փոխարկումից, անկանխիկ վճարումների իրականացումից:
- Նախնական վճարման նվազագույն գումար նախատեսված չէ
- Ավանդի արժույթը` AMD, USD, EUR
- Տոկոսադրույքը` 0,5% տարեկան
- Տոկոսագումարի ամենամսյա վճարում
- Ավանդի համալրումը, գումարի և հաշվեգրված տոկոսների հանումը, լրացուցիչ ներդրումները ավանդի արժույթով իրականացվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձևով
- Վաղաժամկետ մասնակի, ինչպես նաև ամբողջական հանումը` անսահմանափակ
Էջը թարմացվել է` 08.10.2009թ., 17:10
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում
անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:







