Ավտոլյուքս
Ավտո-Լյուքս
Տրամադրվում է ֆիզիկական անձանց ավտոսրահներից նոր ավտոմեքենաներ ձեռք բերելու նպատակով: Ներկայացված վարկային հայտը դիտարկելիս հաշվի են առնվում ֆիզիկական անձանց փաստաթղթորեն և/կամ ոչ փաստաթղթորեն հաստատված եկամուտները:
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում
- Վարկի արժույթ`ՀՀ դրամ
- Վարկի առավելագույն գումարը` 15 000 000 ՀՀ դրամ
- Վարկի նվազագույն գումարը` 1 000 000 ՀՀ դրամ
- Վարկի առավելագույն ժամկետը` 5 տարի
- Վարկի նվազագույն ժամկետը`1 տարի
- Տարեկան տոկոսադրույքը արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների համար - 17-18%, ԱՊՀ արտադրության ավտոմեքենաների համար` 18-19%;
- Կանխավճար արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների համար - սկսած 20%, ԱՊՀ արտադրության ավտոմեքենաների համար - սկսած 25%;
- Մարումների հաճախականությունը` յուրաքանչյուր ամիս
- Վարկի մարման եղանակ` անուիտետային /տոկոսները հաշվեգրվում են վարկի մնացորդի նկատմամբ/
- Վարկային հաշվի բացում` անվճար
- Վարկային հաշվի վարում /սպասարկման վճար/` յուրաքանչյուր ամիս կախված վարկի գումարից`
- 1 մլն - 5մլն վարկի գումարի դեպքում - 2500 ՀՀ դրամ;
- 5 մլն - 15 մլն վարկի գումարի դեպքում - 5000 ՀՀ դրամ;
- Վարկի ապահովությունը (գրավ)` ձեռքբերվող ավտոմեքենա
- Ավտոմեքենայի ապահովագրությունը կատարվում է վարկի մնացորդի չափով, տարեկան կտրվածքով
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը` մինչև 5 օր
Վարկավորման համար անհրաժեշտ այլ ծախսեր.
- գումարի կանխիկացում - վարկի գումարի 0,3%
- Ապահովագրություն - վարկի գումարի 2.5%
- Գնահատում - 7000 - 10 000 ՀՀ դրամ
- Նոտարական ծախսեր - 10 000 - 20 000 ՀՀ դրամ
- Գրավի իրավունքի պետական գրանցում - 2.200 ՀՀ դրամ
- Տեղեկանք ՊԱՏ - ից - 3200 ՀՀ դրամ
Ապահովագրությունը կատարվում է Գրավի պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում Գրավառուի գրավոր ցուցումով և հօգուտ Գրավառուի Գրավատուի հաշվին, տարեկան կտրվածքով և վարկի մնացորդային գումարի չափով` Գրավառուի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով և Գրավառուի համար ընդունելի պայմաններով:
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում
- Տոկոսագումարները ժամկետանց դառնալու դեպքում Բանկը յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձում է տույժ` չվճարված գումարի 0,1% չափով:
- Պայմանագրով սահմանված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի համար վճարել տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1% չափով
- Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել
- Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում
- Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին
Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չկան:
Վարկի ստացման պահին վարկառուի տարիքը չպետք է լինի 18 տարեկանից ցածր, վարկի վերջնաժամկետի պահին` չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:
Վարկի մերժման գործոններ կարող են հանդիսանալ`
- Վարկի գումարին չբավարարող եկամուտներ
- Գրավի առարկայի անհամապատասխանություն
- Փաստաթղթային փաթեթի անլիարժեքություն
- Թերի կամ կեղծ տեղեկատվություն` տրված վարկառուի կողմից
- Այլ գործոններ
:
Վարկի տրամադրման ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- Հաճախորդի անձնագիր
- Հաճախորդի սոցիալական քարտ
- Վարկառուի վճարունակությունը հաստատող փաստաթղթեր
- Տեղեկանք բնակավայրից /3-րդ ձև/
- Այլ փաստաթղթեր
Վաճառողից պահանջվող փաստաթղթեր
- Տրանսպորտային միջոցի տեխ. անձնագիր
- Վաճառողի անձնագրի, սոց. քարտի պատճեն
- Այլ փաստաթղթեր
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Փաստացի տարեկան տոկեսադրույքի հաշվարկի օրինակ արտասահմանյան արտադրության նոր ավտոմեքենաների համար
Փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ ԱՊՀ արտադրության նոր ավտոմեքենաների համար
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ
Էջը թարմացվել է` 30.05.2011թ., 16:47
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






