Ավտոմեքենա ունիվերսալ
Ավտոմեքենա ունիվերսալ
Տրամադրվում է ֆիզիկական անձանց նոր ավտոմեքենաներ երկրորդային շուկայից և շահագործված ավտոմեքենաներ ավտոսրահներից և երկրորդային շուկայից ձեռք բերելու նպատակով:
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում
- Վարկի արժույթ` ՀՀ դրամ
- Վարկի առավելագույն գումարը 15 000 000 ՀՀ դրամ;
- Վարկի նվազագույն գումարը` 1 000 000 ՀՀ դրամ
- Վարկի առավելագույն ժամկետը շահագործված ավտոմեքենաների համար` մինչև 4 տարի - 48 ամիս, 5-8 տարի - 42 ամիս, 9-10 տարի - 36 ամիս;
- Վարկի առավելագույն ժամկետը նոր ավտոմեքենաների համար արտասահմանյան արտադրության - 5 տարի, ԱՊՀ արտադրության - 48 ամիս;
- Վարկի նվազագույն ժամկետը` առանց սահմանափակման
- Տարեկան տոկոսադրույքը շահագործված ավտոմեքենաների համար` մինչև 4 տարի - 19-21%; 5-8 տարի - 21-22%; 9-10 տարի - 22-23%;
- Տարեկան տոկոսադրույքը նոր ավտոմեքենաների համար արտասահմանյան արտադրության - 17-18%, ԱՊՀ արտադրության - 18-19%;
- Կանխավճար շահագործված ավտոմեքենաների համար` մինչև 4 տարի - սկսած 30%, 5-8 տարի - սկսած 35%, 9-10 տարի - սկսած 40%;
- Կանխավճար նոր ավտոմեքենաների համար արտասահմանյան արտադրության - սկսած 25%, ԱՊՀ արտադրության - սկսած 30%;
- Մարումների հաճախականությունը` յուրաքանչյուր ամիս
- Վարկի մարման եղանակ` անուիտետային /տոկոսները հաշվեգրվում են վարկի մնացորդի նկատմամբ/
- Վարկային հաշվի բացում` անվճար
- Վարկային հաշվի վարում /սպասարկման վճար/` յուրաքանչյուր ամիս կախված վարկի գումարից`
- 1 մլն - 5մլն վարկի գումարի դեպքում - 2500 ՀՀ դրամ;
- 5 մլն - 15 մլն վարկի գումարի դեպքում - 5000 ՀՀ դրամ;
- Վարկի ապահովությունը (գրավ)` ձեռքբերվող մեքենա
- Ավտոմեքենայի ապահովագրությունը կատարվում է վարկի մնացորդի չափով, տարեկան կտրվածքով
- Ձեռք բերվող ավտոմեքենայի առավելագույն տարիքը
- ԱՊՀ արտադրության ավտոմեքենաների համար- 5 տարի
- Արտասահմանյան արտադրության ավտոմեքենաների համար -10 տարի
- Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը` մինչև 5 օր
Վարկավորման համար անհրաժեշտ այլ ծախսեր.
- գումարի կանխիկացում - վարկի գումարի 0,3%
- Ապահովագրություն - վարկի գումարի 1,8% - 2%
- Գնահատում - 7000 - 10 000 ՀՀ դրամ
- Նոտարական ծախսեր - 10 000 - 20 000 ՀՀ դրամ
- Գրավի իրավունքի պետական գրանցում - 2.200 ՀՀ դրամ
- Տեղեկանք ՊԱՏ - ից - 3200 ՀՀ դրամ
Ապահովագրությունը կատարվում է Գրավի պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում Գրավառուի գրավոր ցուցումով և հօգուտ Գրավառուի Գրավատուի հաշվին, տարեկան կտրվածքով և վարկի մնացորդային գումարի չափով` Գրավառուի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով և Գրավառուի համար ընդունելի պայմաններով:
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում
- Տոկոսագումարները ժամկետանց դառնալու դեպքում Բանկը յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձում է տույժ` չվճարված գումարի 0,1% չափով:
- Պայմանագրով սահմանված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի համար վճարել տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1% չափով
- Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել
- Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում
- Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին
Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չկան:
Վարկի ստացման պահին վարկառուի տարիքը չպետք է լինի 18 տարեկանից ցածր, վարկի վերջնաժամկետի պահին` չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:
Վարկի մերժման գործոններ կարող են հանդիսանալ`
- Վարկի գումարին չբավարարող եկամուտներ
- Գրավի առարկայի անհամապատասխանություն
- Փաստաթղթային փաթեթի անլիարժեքություն
- Թերի կամ կեղծ տեղեկատվություն` տրված վարկառուի կողմից
- Այլ գործոններ
Վարկի տրամադրման ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
- Հաճախորդի անձնագիր
- Հաճախորդի սոցիալական քարտ
- Վարկառուի վճարունակությունը հաստատող փաստաթղթեր
- Տեղեկանք բնակավայրից /3-րդ ձև/
- Այլ փաստաթղթեր
Վաճառողից պահանջվող փաստաթղթեր
- Տրանսպորտային միջոցի տեխ. անձնագիր
- Վաճառողի անձնագրի, սոց. քարտի պատճեն
- Այլ փաստաթղթեր
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ
Էջը թարմացվել է` 30.05.2011թ., 16:30
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






