Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Быстрая почта փոխանցման համակարգ

 

bistraya pochta image

Առավելությունը` ցածր միջնորդավճարներ:

Ծառայությունը տրամադրվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում և գլխամասում:

Բիստրայա Պոչտա համակարգի միջոցով դրամական փոխանցումներն իրականացվում են առանց հաշվի բացման ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Փոխանցումները հասանելի են Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Հայաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Բելոռուսիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի սպասարկման կետերում:

Կոմիսիոն առնվազն 5 ԱՄՆ դալարով և Եվրո փոխանցող գումարի 2 %-ը:

Փոխանցումները կատարվում են մի քանի րոպեի ընթացքում: Գումարը ստացողից միջնորդավճար չի գանձվում:

Փոխանցման չեղյալացումը հնարավոր է փոխանցման կատարման գործառնական օրվա ընթացքում, միայն կատարման կետում և միայն ուղարկող հաճախորդի կողմից` պայմանով, որ տվյալ փոխանցման գծով ստացման գործառնություն չի իրականացվել:

Փոխանցման չեղյալացումն իրականացվում է հաճախորդի կողմից լրացված ”Էքսպրես փոխանցման չեղյալացման դիմումի” հիման վրա: Փոխանցման գումարը և միջնորդավճարը Հաճախորդին վերադարձվում են ամբողջությամբ:

 

Էջը թարմացվել է` 08.12.2009թ., 14:25

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: