Բիզնես վարկավորում
Բիզնես վարկավորում
«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ վարկավորման ծրագրի շրջանակներում առաջարկում է վարկեր փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներին` բիզնեսի զարգացման համար
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասում և մասնաճյուղերում
Բիզնեսի գործողության նվազագույն ժամկետը` 3 ամիս
Արժույթը` AMD, USD, EUR
Վարկավորման նպատակները.
- շրջանառու միջոցների համալրում;
- հումքի և նյութերի գնում;
- մեքենաների և սարքավորումների ձեռքբերում;
- առևտրային անշարժ գույքի ձեռքբերում:
Վարկավորման ձևերը.
- վարկ
- վարկային գիծ
Վարկի նվազագույն գումարը` 100 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)
Վարկի առավելագույն գումարը` 20 000 000 AMD (կամ համարժեքը արտարժույթով)
Վարկի նվազագույն ժամկետը` 3 ամիս
Վարկի առավելագույն ժամկետը` շրջանառու միջոցների համալրման համար 48 ամիս, ներդրումների համար 60 ամիս, այն դեպքում երբ վարկը տրամադրվում է և շրջանառու միջոցների համալրման և ներդրումների համար, ապա 48-60 ամիս կախված նրանից թե վարկի գերակշռող մասը ուղղված է շրջանառու միջոցների համալրմանը, թե ներդրումներին:
Վերականգնվող վարկային գծի նվազագույն ժամկետը - 6 ամիս, վերականգնվող վարկային գծի առավելագույն ժամկետը - 24 ամիս.
Չվերականգնվող վարկային գծի շրջանակներում տրանշերի նվազագույն ժամկետը - 3 ամիս, չվերականգնվող վարկային գծի շրջանակներում տրանշերի առավելագույն ժամկետը - 42 ամիս անուիտետ մարումների դեպքում, մնացած դեպքերում տրանշերի առավելագույն ժամկետը - 6 ամիս:
Միջնորդավճարը` ՀՀ դրամով վարկերի դեպքում - 0,5-1%, արտարժույթով վարկերի դեպքում - առանց միջնորդավճարի
Առավելագույն տոկոսադրույք` ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի կրկնապատիկը
ՓՄԲ վարկերի տոկոսադրույքները*
| Վարկի ժամկետը | Տոկոսադրույքը ՀՀ Դրամով վարկի դեպքում | Տոկոսադրույքը արտարժույթով վարկի դեպքում | |
| 1 տարի | 13 | 12 | |
| 2 տարի | 15 | 12 | |
| 3 տարի | 16 | 14 | |
| 4 տարի |
17 | 14 |
|
| 5 տարի |
18 | 14 | |
*Կախված բիզնեսի առանձնահատկություններից վարկերի տոկոսադրույքները կարող են վերանայվել
ՓՄԲ սուբյեկտների վարկային գծի տոկոսադրույքները և ժամկետները
|
Վարկային գծի ժամկետ |
Տոկոսադրույքը ՀՀ Դրամով վարկի դեպքում |
Տոկոսադրույքը արտարժույթով վարկի դեպքում | Գումարի չօգտագործված մասի նկատմամբ % |
|
| 1 տարի |
14 | 13 | 1-3% | |
| 2 տարի |
15 |
14 | ||
Վարկավորման համար անհրաժեշտ այլ ծախսեր.
- գումարի կանխիկացում - վարկի գումարի 0,3%
- Ապահովագրություն - վարկի գումարի 0,25% (անշարժ գույքի ապահովագրման դեպքում), 2.5% (ավտոմեքենայի ապահովագրման դեպքում): Գույքի ապահովագրությունը կատարվում է Վարկային կոմիտեի որոշմամբ:
- Գնահատում - 10000 ՀՀ դրամից սկսած
- Նոտարական ծախսեր - 15 000 - 25 000 ՀՀ դրամ
- Կադաստրի ծախսեր - 20 000 ՀՀ դրամից սկսած
Վարկի մարումը.
- աննուիտետային վճարներ (ամենամսյա հավասար չափերով);
- հնարավոր է վարկի վերադարձի և տոկոսների վճարման անհատական ժամանակացույց` բիզնեսի առանձնահատկություններին համապատասխան:
Հայտի ուսումնասիրման ժամկետ` մինչև 7 աշխատանքային օր:
Գրավ` շրջանառու միջոցներ, թանկարժեք մետաղներ (ոսկի, արծաթ, պլատին), հողատարածք, սարքավորումներ, անշարժ գույք, ավտոտրանսպորտ (այդ թվում նաև հատուկ նշանակության տեխնիկա), ավանդ Բանկում, արժեթղթեր, երրորդ անձանց երաշխավորություն և այլն:
Մենք ֆինանսավորում ենք բիզնեսը, հաշվի առնելով նրան բնորոշ առանձնահատկությունները, նրա ֆինանսական վիճակը, որի շնորհիվ հաճախորդին ցուցաբերում ենք անհատական մոտեցում, ճկուն մոտեցում գրավի ընտրությանը և գնահատականին, մարման հարմար սխեմաներ:
Մեր հիմնական առավելությունը`
- փոքր և միջին բիզնեսի վարկավորման տեխնոլոգիայի հիմքում դրված է փոքր և միջին բիզնեսի ոլորտում վարկերի տրամադրման միջազգային պրակտիկան, ինչը թույլ է տալիս ադեկվատ գնահատել Վարկառուի ֆինանսական վիճակը:
Բանկի վարկային մասնագետները ոչ միայն օպերատիվ կտրամադրեն խորհրդատվություն բոլոր հետաքրքրող հարցերի վերաբերյալ և կուսումնասիրեն Ձեր հայտը, այլև կօգնեն անհրաժեշտ փաստաթղթեր ձևակերպելիս:
Վարկի ստացման սխեման.
- ստանալ խորհրդատվություն Բանկի գրասենյակներից մեկում, որոնք իրականացնում են Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորում;
- լրացնել վարկի ստացման հայտը;
- տրամադրել փաստաթղթերի փաթեթը;
- վարկային մասնագետի հետ մեկնել բիզնեսի վարման վայր;
- ստանալ բանկի որոշումը /որոշման կայացման ժամկետը` կախված պահանջվող ապրանքից, կազմում է մոտ 10 աշխատանքային օր/;
- բացել հաշիվ բանկում;
- ստորագրել վարկային պայմանագիրը, անհրաժեշտության դեպքում` նաև գրավի և երաշխավորության պայմանագրերը;
- ստանալ վարկը:
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում
- Տոկոսագումարները ժամկետանց դառնալու դեպքում Բանկը յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձում է տույժ` չվճարված գումարի 0,1% չափով:
- Պայմանագրով սահմանված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի համար վճարել տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1% չափով
- Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը կարող է բռնագանձվել
- Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում
- Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին
Վաղաժամկետ մարում` ՀՀ դրամով վարկի դեպքում - տուգանքներ չկան, արտարժույթով վարկի դեպքում` եթե վարկի վաղաժամկետ մարումը կատարվել է վարկի տրամադրումից առաջիկա 3 ամսվա ընթացքում, ապա կիրառվում է տուգանք վաղաժամկետ մարված գումարի 1% չափով:
Վարկի ստացման պահին վարկառուի տարիքը չպետք է լինի 18 տարեկանից ցածր:
Վարկի մերժման գործոններ կարող են հանդիսանալ`
- Վարկի գումարին չբավարարող եկամուտներ
- Գրավի առարկայի անհամապատասխանություն
- Փաստաթղթային փաթեթի անլիարժեքություն
- Թերի կամ կեղծ տեղեկատվություն` տրված վարկառուի կողմից
- Այլ գործոններ
Էջը թարմացվել է` 06.06.2011թ., 09:50
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում
անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






