BTA On-line
"BTA On-Line" համակարգը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից, ցանկացած պահին Ինտերնետի միջոցով, ապահով և անվտանգ, օգտվել բանկային բոլոր ծառայություններից` առանց բանկ այցելելու.
"BTA On-Line" ծառայության միջոցով Դուք կարող եք 24 ժամ on-line ռեժիմում
- դիտել Ձեր կողմից կատարված գործարքները
- ստանալ Ձեր ընթացիկ հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն (քաղվածք)
- ստանալ Բանկում ունեցած Ձեր քարտային հաշիվների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն
- իրականացնել փոխանցումներ
- ստանալ Բանկում ունեցած Ձեր վարկերի, պլաստիկ քարտերի, ընթացիկ հաշիվների, պարբերական փոխանցումների և այլն վերաբերյալ մանրամասն տեղեկատվություններ
- Բանկ ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, դիտել Ձեր կողմից նախկինում ուղարկված հաղորդագրությունները
- ստանալ Բանկի նկատմամբ Ձեր ստանձնած պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն (քաղվածք), ինչպես նաև դիտել Ձեր ընթացիկ վարկի(վարկերի) մարման գրաֆիկը(ները) («Վարկեր» բաժին)
- և այլն
"BTA On-Line" Համակարգում օգտագործվում են տեղեկատվության պաշտպանության ամենաժամանակակից սկզբունքները, որոնք ձևավորում են մի քանի մակարդակից բաղկացած անվտանգության համակարգ: Կատարված գործարքների և հաշվի վերաբերյալ տեղեկությունները պահպանվում են Բանկի սերվերի վրա:
Համակարգ մուտք գործելու, գործարքների ստորագրման և հաճախորդների նույնացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass GO 3սարքերի վրա հիմնված միջոցներ:
"BTA On-Line" համակարգի ծառայություններից օգտվելու սակագներ`
- Digipass Go3 սարքի արժեքը - 5500 ՀՀ դրամ (միանվագ վճար)
Ամենամսյա վճար`
- ֆիզիկական անձանց համար - 1000 ՀՀ դրամ
- իրավաբանական անձանց համար - 6000 ՀՀ դրամ + 1 500 ՀՀ դրամ յուրաքանչյուր լրացուցիչ օգտագործողի համար
- ֆիզիկական անձանց դիտելու տարբերակի տրամադրում - անվճար
Էջը թարմացվել է` 14.07.2010թ., 11:50
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






