Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Պլաստիկ քարտեր

ԲՏԱ Բանկ ՓԲԸ -ն ֆիզիկական անձանց տրամադրում է  պլաստիկ քարտերի հետևյալ տեսակները`

     

MasterCard

MasterCard պլաստիկ քարտեր

Դեբետային քարտեր և վարկային գծով քարտեր, որոնցով հաճախորդը կարող է իրականացնել վճարումներ, ստանալ կանխիկ դրամ իր հաշվին առկա մնացորդի շրջանակներում և ստանալ կանխիկ դրամ բանկի կողմից նրան տրամադրված գումարի շրջանակներում բոլոր երկրներում:

ArCa

ArCa պլաստիկ քարտեր  

Դեբետային քարտեր և վարկային գծով քարտեր, որոնցով հաճախորդը կարող է իրականացնել վճարումներ, ստանալ կանխիկ դրամ իր հաշվին առկա մնացորդի շրջանակներում և ստանալ կանխիկ դրամ բանկի կողմից նրան տրամադրված գումարի շրջանակներում ՀՀ տարածքում:
 card

ArCa Classic կենսաթոշակային

Դեբետային քարտեր` նախատեսված կենսաթոշակային տարիքի անձանց համար

                                       

Հարգելի հաճախորդ`

Քարտը տրամադրվում է  փաստաթղթերի ամբողջական փաթեթի ներկայացումից և անհրաժեշտ մուծումները կատարելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում: Քարտի ակտիվացումը կատարվում է  քարտի տրամադրման և չնվազող մնացորդի վճարման օրը` մինչև աշխատանքային օրվա ավարտը:
Հիշե’ք Ձեր PIN ծածկագիրը, որը փակ ծրարով ստացել եք Բանկում: Պահեք PIN ծածկագիրը քարտից անջատ: Արգելվում է քարտը և PIN ծածկագիրը փոխանցել այլ անձանց: Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց PIN ծածկագիրը հայտնի դառնալու հետևանքով Ձեզ պատճառված վնասի համար:
Քարտի կորստի դեպքում անմիջապես զանգահարեք Բանկ` այն բլոկավորելու նպատակով կամ ArCa պրոցեսինգային կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով` (+374 10) 500-777 "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ և (+374 10) 440380 ArCa պրոցեսինգային կենտրոն:
Քարտի կորստի դեպքում Ձեր քարտը, ինչպես նաև PIN ծածկագիրը վերաթողարկվելու են Ձեր դիմումի հիման վրա:
PIN ծածկագիրը մուտքագրելիս` հավաստիացե’ք, որ այն տեսանելի չէ մոտակայքում գտնվող մարդկանց:
Հիշեք, որ PIN ծածկագիրը 3 անգամ սխալ մուտքագրելուց հետո բանկոմատը առգրավում է քարտը:
Մտապահեք Ձեր գաղտնաբառը, որը լրացրել եք քարտի տրամադրման դիմումում: Այս գաղտնաբառը կպահանջվի հեռախոսի միջոցով Ձեր անձը հաստատելու համար, եթե ցանկանաք որևէ հարցում կամ հանձնարարություն տալ Բանկին:
Քարտով առևտրային կետերում վճարում կատարելու կամ կանխիկացման կետերում կանխիկ գումարներ ստանալու դեպքերում խնդրում ենք ստորագրել կտրոնը (անդորրագիրը)` պարտադիր ստուգելով գործարքի գումարը:
Քարտապանի կողմից քարտային գործառնության բողոքարկման ժամանակահատվածը 60 օր է: Քարտային գործառնությունը բողոքարկելու համար քարտապանը պետք է գրավոր դիմի Բանկ` լրացնելով դիմումի տիպային ձևը:
Գործառնության/Գործարքի կատարման օր է համարվում քարտով գործառնությունը կատարելու փաստացի օրը:
Գործառնության/Գործարքի հաշվառման օր է համարվում քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգի կողմից գործարքը Բանկի հաշվառմանը ներկայացնելու օրը:
Բանկի տեսանկյունից Քարտով գործարքը համավում է կատարված Գործարքի հաշվառման օրը և Գործարքի հետ կապված արժույթի փոխանակման գործարքները կատարվում են Գործարքի հաշվառման օրվա փոխարժեքով, որի հետ կապված արժութային և այլ ռիսկերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում:
Քարտը պահեք ուժեղ մագնիսական դաշտ ունեցող առարկաներից հեռու (հեռուստացույց, տեսաձայնագրիչ և այլն):

Ձեր քարտի միջոցով Դուք կարող եք իրականացնել նաև առցանց գործարքներ: Մանրամասների համար այցելեք կայքի E-Card  Banking բաժինը:

 

 

Էջը թարմացվել է` 11.02.2011թ., 12:20

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: