Բանկի Խորհրդին կից գործող կոմիտեներ
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ Խորհրդին կից գործող կոմիտեներ
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ Խորհրդին կից գործում է 2 կոմիտե.
1."ԲՏԱ Բանկ"ՓԲԸ աուդիտի կոմիտե",
2."ԲՏԱ Բանկ"ՓԲԸ նշանակումների և փոխհատուցումների և գործարար էթիկայի կոմիտե":
1."ԲՏԱ Բանկ" ՓԲԸ աուդիտի կոմիտե"
Կոմիտեի կազմում ընդգրկված են հետևյալ անձիք.
1) Գ. Յու. Ցոյ /անդամ/
2) Ա.Ա. Սաֆարյան /անդամ/
3) Վ. Մկրտչյան /անդամ/
4) Ա.Զ. Ալիբաև /նախագահ/
Կոմիտեն հանդիսանում է "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ Խորհրդի խորհրդատվական – խորհրդակցական մարմին, որը ստեղծվում է ներքոնշյալ մի շարք հարցերի վերաբերյալ որոշակի գործողությունների նախնական ուսումնասիրության և իրականացման համար, որոնք Բանկի Կանոնադրությամբ վերապահված են Բանկի Խորհրդի իրավասություններին: Կոմիտեն չի հանդիսանում Բանկի կառուցվածքային ստորաբաժանում:
Կոմիտեի ստեղծման հիմնական նպատակն է հանդիսանում աջակցությունը Բանկի Խորհրդին
• Բանկի ֆինանսական /հաշվապահական/ հաշվետվության արժանահավատության, որակի և ամբողջականության;
• Բանկի արտաքին աուդիտորի որակավորման և անկախության;
• ներքին աուդիտի ծառայության գործունեության և նրա գործելու արդյունավետության;
• անկախ աուդիտորի կողմից իր ֆունկցիաների կատարման;
• Բանկի ռիսկերի կառավարման համակարգի արդյունավետության;
• Բանկի կողմից կիրառվող օրենսդրության և իրավասու պետական կարգավորող մարմինների պահանջների պահպանման
հսկողությունն ապահովելու հարցում:
2. "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ նշանակումների և փոխհատուցումների և գործարար էթիկայի կոմիտե"
Կոմիտեի կազմում ընդգրկված են հետևյալ անձիք.
1) Մ.Ս. Կուրմանովա /անդամ/
2) Ն.Մ. Բակբերգենով /անդամ/
3) Ս.Ա. Կուսաինով /նախագահ/
4) Ա. Մանուկյան /անդամ/
5) Լ.Պ. Զդանովիչ /անդամ/
Կոմիտեի առաքելությունը, նպատակները և խնդիրները.
Կոմիտեն հանդիսանում է "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ Խորհրդին կից խորհրդատվական – խորհրդակցական մարմին, որը ստեղծվում է Բանկի կառավարման մարմիններում պաշտոնների փոխարինելիությունը բարձրակարգ մասնագետներով ապահովման հարցերով որոշումների կայացման համար նախնական ուսումնասիրության և Բանկի Խորհրդին խորհրդատվությունների պատրաստման, ինչպես նաև Բանկի կառավարման մարմինների պարգևատրման չափերի և կարգի սահմանման նպատակով:
Կոմիտեն ստեղծվել է.
- կառավարման ոլորտում որակավորված մասնագետների ներգրավման և նախապատրաստման և նրանց հաջող աշխատանքի համար անհրաժեշտ խթանիչների ստեղծման, ինչպես նաև Բանկի կառավարման մարմինների պարգևատրման չափերի և կարգի սահմանման հարցերով Բանկի Խորհրդին աջակցության նպատակով;
- Բանկի բարձրագույն գործադիր ղեկավարության անդամների փոփոխման դեպքում նրանց փոխարինելիության ապահովման նպատակով:
Կոմիտեի խնդիրներից են հանդիսանում հետևյալ մակարդակներում նշանակումների և փոխհատուցումների վերաբերյալ հարցերի ուսումնասիրումը և որոշումների հաստատումը.
- Վարչության նախագահ և անդամներ;
- Կառավարող և գործադիր տնօրեններ:
Էջը թարմացվել է` 28.04.2010թ., 17:00
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում
անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






