Contact համակարգ
Միջազգային փոխանցումներ CONTACT համակարգով
![]()
Կարող եք արագ և ոչ թանկ փոխանցել գումար Ձեր հարազատներին և ընկերներին պարզեցված ընթացակարգով, առանց հաշիվների բացման CONTACT համակարգի և հեռավոր արտասահմանում նրա գործընկերների կետերում:
CONTACT համակարգը շահավետորեն տարբերվում է օտարերկրյա այլ համակարգերից և գումարի փոխանցման այլ ձևերից:
Ձոխանցման ձևակերպումը կզբաղեցնի մի քանի րոպե` առանց հաճախորդի կողմից փոխանցման բլանկի գրավոր լրացման:
Փոխանցումներն կարելի է իրականացնել ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
Փոխանցման նվազագույն գումար նախատեսված չէ:
Ստացողի կողմից չպահանջված դրամական փոխանցումը վերադարձվում է Ուղարկողի պահանջով կամ Ամփոփ վճարման հանձնարարականում նշված Դրամական փոխանցման ամսաթվից 30 /երեսուն/ օրացուցային օր հետո:
Չպահանջված դրամական փոխանցման վերադարձի դեպքում, Ուղարկողից լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում, սակայն Ուղարկողի կողմից վճարված միջնորդավճարը ենթակա չէ վերադարձման:
Ուղարկված դրամական փոխանցման մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է Ուղարկողի պահանջով: Փոփոխությունները կարող են կատարվել միայն Ստացողի վավերապայմաններում: Ստացողի Բանկը կարող է փոփոխվել միայն այն դեպքում, եթե սկզբնական Դրամական փոխանցման մեջ նշված Ստացողի Բանկը և Ստացողի նոր Բանկը հանդիսանում են միևնույն Բանկի կառուցվածքային ստարաբաժանումներ: Հակառակ դեպքում սկզբնական Դրամական փոխանցումը պետք է չեղյալ համարվի և իրականացվի նոր Դրամական փոխանցում անհրաժեշտ ուղղությամբ մեկ գործառնական օրվա ընթացքում: Չեղյալ համարված Դրամական փոխանցման համար վճարված միջնորդավճարը չի վերադարձվում:
Միջնորդավճար`
|
|
Ռուսաստան (ռուբլիով) |
ԱՊՀ (ռուբլիով) |
ԱՊՀ (ԱՄՆ դոլար/Եվրո) |
|||
|
Գումար |
0-160 000 |
160 001 - 350 000 |
0 - 175 000 |
175001 - 350 000 |
0 - 4 950 |
4951 -10 000 |
|
Կոմիսիոն վճար |
1,5% |
2 400 ռուբլի (1,49% - 0,7%) |
2% |
3 500 ռուբլի (1,9 - 1%) |
2% |
99 USD, EUR (1,9 - 0,99%) |
Հեռավոր արտասահմանից և հեռավոր արտասահման փոխանցումներ իրականացնելիս կարող է կիրառվել միջնորդավճար, որը տարբերվում է ստանդարտից:
"Կոնտակտ" միջազգային դրամական փոխանցումների համակարգը ներկայումս ակտիվ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 90 երկրներում` իր ցանցում ներառելով 40 000 սպասարկման կետեր ԱՊՀ և Բալթյան երկրներում , ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և մի շարք այլ երկրներում:
Առանձին դեպքերում, որոշ երկրներ փոխանցում կատարելիս միջնորդավճարը կարող է տատանվել մինչև 4%, որը վճարում է փոխանցողը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ այլ երկրների, Մերձբալթյան երկրների, Վրաստանի միջև Բանկի կողմից «CONTACT» համակարգի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների համար կիրառվում է հետևյալ սակագները.
• Փոխանցվող գումարի 2%-ին համարժեք դրամ, եթե գումարը չի գերազանցում 175 000 ռուսական ռուբլին կամ 4950ԱՄՆ դոլարը/եվրո:
• 3500 ռուսական ռուբլուն համարժեք դրամ, եթե գումարը ռուսական ռուբլով հավասար կամ ավել է 175 000 ռուսական ռուբլուց:
• 99 ԱՄՆ դոլար/եվրոյին համարժեք դրամ, եթե գումարը ԱՄՆ դոլար/եվրոյով հավասար կամ ավել է 4950ԱՄՆ դոլար/եվրոյից:
Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է ԱՄՆ դոլարով, Եվրո-ով և ՌԴ ռուբլիով հաճախորդի կողմից ներկայացված հետևյալ պարտադիր տվյալների առկայության դեպքում.
• ուղարկողի տվյալներ,
• ուղարկողի անձնագրային տվյալներ,
• փոխանցվող գումարը,
• այն երկրի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները,
• այն քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները,
• ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է:
Դրամական միջոցների ստացումը կատարվում է ԱՄՆ դոլարով, Եվրո-ով և ՌԴ ռուբլիով` հաճախորդի անձնագրային (զինծառայողների համար զինվորական գրքույկի) տվյալների« փոխանցման ունիկալ կոդի և ներքոհիշյալ լրացուցիչ տվյալների համընկնման դեպքում`
• ստացողի անուն, ազգանուն և հայրանուն, եթե անձնագրում այն նշված է
• ստացողի անձնագրային տվյալները,
• ստացողի հասցեն,
• փոխանցողի անուն, ազգանուն,
• փոխանցված գումարի չափը,
• այն երկրի և քաղաքի անունը, որտեղից կատարվել է փոխանցումը:
Կոնտակտ համակարգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների ընդունումը /վճարումը/ կատարվում է փոխանցման արժույթով, սակայն հաճախորդը ցանկության դեպքում կարող է ստանալ իրեն ուղարկած գումարը ՀՀ դրամով` գործարքի պահին Բանկի կողմից սահմանված փոխարժեքով:
Լրացուցիչ տեղեկատվությանը,ինչպես նաև սպասարկման կետերի ցանկին կարող եք ծանոթանալ http://www.contact-sys.com/ կայքում:
Ծառայությունը տրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում
Էջը թարմացվել է` 27.04.2012թ., 10:31
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում
անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:
Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:






