Հաճախորդների իրավունքները
Ցանկացած անձ իրավունք ունի գրավոր դիմումը ներկայացնելուց 3 օրվա ընթացքում (բացառությամբ եթե տեղեկատվության կողքին այլ ժամկետ նշված չէ) ստանալ "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ի վերաբերյալ "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները:
Օրենքը կարող եք գտնել` http://cba.am/CBA_SITE/downloads/orenk/orenk/orenq2.pdf:
Տեղեկատվությունը տրվում է անվճար` էլեկտրոնային տարբերակով և առձեռն:
Ձեր դիմումը կարող եք ներկայացնել առձեռն Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ, կամ ուղղել bta@bta.am էլեկտրոնային հասցեով կամ փոստով` Հայաստանի Հանրապետություն 0010, ք.Երևան, Նալբանդյան 48/1, "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ հասցեով:
Հարգելի հաճախորդ Բանկում գործում է Որակի սպասարկման ծառայություն: Որակի սպասարկման ծառայության գործունեությունն է հանդիսանում հաճախորդների բողոքների ընդունումը համաձայն "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ կողմից հաստատված հաճախորդների բողոքներով/պահանջներով և/կամ առաջարկություններով քննարկման և որոշումների ընդունման ընթացակարգը:
Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր
ֆիզիկական անձ հաճախորդները հնարավորություն ունեն ներկայացնելու` ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին: Տեղեկացնում ենք Ձեզ նաև այն մասին, որ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:
Բանկի սպասարկման որակը բարձրացնելու համար առաջարկություններ, ինչպես նաև բողոքներ առաջանալու դեպքում, խնդրում ենք այցելել Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և գրանցել Ձեր բողոքր/առաջարկը առաջարկությունների և բողոքների գրքում կամ զանգահարեք 500-777 հեռախոսահամարով:
Ինչպես նաև կարող եք Ձեր առաջարկները/բողոքները գրանցել մեր կայքում տեղադրված առաջարկությունների և բողոքների գրքի էլեկտրոնային տարբերակում` լրացնելով տիպային ձևի բոլոր դաշտերը և նշեք Ձեր տվյալները` հետագայում արդյունքների մասին Ձեզ տեղեկացնելու նպատակով:
Էջը թարմացվել է` 08.10.2009թ., 17:19
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված
տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում
անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:







