Սպրինտ
«Սպրինտ»
Օգտակար ժամկետային ավանդ կարճ ժամկետով: Նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք հաշիվներին ունեն մեծ ժամանակային մնացորդներ:
Ավանդը ներգրավվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում
- Նվազագույն գումարը` 525 000 AMD, 1 500 USD/EUR
- Ավանդի արժույթը` AMD, USD, EUR
- Տոկոսադրույքը` ամրագրված
- AMD: 3 % /հաշվին մինչև 1 մլն. AMD ներառյալ մնացորդի դեպքում/; 4 % /հաշվին 1 մլն. AMD գերազանցող մնացորդի դեպքում/
- USD: 2% /հաշվին մինչև 3 000 USD/EUR ներառյալ մնացորդի դեպքում/; 3% /հաշվին 3 000 USD/EUR գերազանցող մնացորդի դեպքում/
- Տոկոսադրույքի վճարումը կատարվում է ժամկետի վերջում
- Լրացուցիչ ավելացումների նվազագույն գումարը` անսահմանափակ
- Ավանդի նվազագույն ժամկետը` 1 օր
- Ավանդի առավելագույն ժամկետը` 30 օր
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետեվյալ հասցեում` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը:
Ժամկետային Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի պահպանման սակագները սահմանվում են Բանկի կողմից իրականացվող գործառնությունների սակագներին համապատասխան:
Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
Ավանդը կարող է ներդրվել երրորդ անձի անունով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Ավանդը Ավանդատուին վերադարձնելու կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրելու օրը Պետական իրավասու մարմնի կողմից ոչ աշխատաքային օր հայտարարելու հետևանքով Ավանդի վերադարձը կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրումը հաջորդող աշխատանքային օրը կատարելու դեպքում, Ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են մինչև ավանդի վերադարձման կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրելու աշխատանքային օրվան նախորդող օրը:
Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալ օրվա միջին փոխարժեքով:
Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարացվել, համաձայն նախապես ներկայացրած դիմումի, երկարաձգման օրը բանկում գործող տոկոսադրույքով` առանց Բանկ այցելելու:
Եթե կնքվել է առանց երկարաձգման հնարավորության պայմանագիր, դրա ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում, գումարը փոխանցվում է ցպահանջ հաշվին ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հարգելի հաճախորդներ հաշվով կատարվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ Սակագներ բաժնում:
Էջը թարմացվել է` 23.12.2010թ., 16:10
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






