Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Ցպահանջ

«Ցպահանջ»

Ավանդը անժամկետ է և համալրելի, նախատեսված է ֆիզիկական անձանց համար:


Ավանդը ներգրավվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում
Առավելությունները`
Ավանդի պայմանները թույլ են տալիս ստանալ ավանդի ամբողջ գումարը հաշվեգրված տոկոսներով ցանկացած պահին: "Ցպահանջ" ավանդը թույլ կտա օգտվել միջոցների անկանխիկ փոխանցման հնարավորությունից, անկանխիկ փոխարկումից, անկանխիկ վճարումների իրականացումից:

  • Նախնական վճարման նվազագույն գումար նախատեսված չէ
  • Ավանդի արժույթը` AMD, USD, EUR
  • Տոկոսադրույքը` 0,5% տարեկան
  • Տոկոսագումարի ամենամսյա վճարում
  • Ավանդի համալրումը, գումարի և հաշվեգրված տոկոսների հանումը, լրացուցիչ ներդրումները ավանդի արժույթով իրականացվում են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձևով
  • Վաղաժամկետ մասնակի, ինչպես նաև ամբողջական հանումը` անսահմանափակ

Տեղեկատվական ամփոփագիր

Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետեվյալ հասցեում` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը:

Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
Ավանդը կարող է ներդրվել երրորդ անձի անունով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Ավանդը Ավանդատուին վերադարձնելու կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրելու օրը Պետական իրավասու մարմնի կողմից ոչ աշխատաքային օր հայտարարելու հետևանքով Ավանդի վերադարձը կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրումը հաջորդող աշխատանքային օրը կատարելու դեպքում, Ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են մինչև ավանդի վերադարձման կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրելու  աշխատանքային օրվան նախորդող օրը:
Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալ օրվա միջին փոխարժեքով:
Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարացվել, համաձայն նախապես ներկայացրած դիմումի,  երկարաձգման օրը բանկում գործող տոկոսադրույքով` առանց Բանկ այցելելու:
Ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Հարգելի հաճախորդներ հաշվով կատարվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ Սակագներ բաժնում:

Էջը թարմացվել է` 22.12.2010թ., 16:10

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում

անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: