Մուլտիարժութային զամբյուղ
Մուլտիարժութային զամբյուղ
Ժամկետային ավանդ, շահավետ ներդրում ֆիզիկական անձանց համար:
Ավանդային փաթեթը նախատեսված է առանձին կատեգորիայի հաճախորդների համար, ովքեր ցանկանում են պահել իրենց գումարները տարբեր արժույթներով` կիսվելով արտարժութային ռիսկերը.
Ավանդը տրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում
Ավանդի պարտադիր պայմաններ`
- Ավանդային փաթեթը ներառում է 3 ավանդ տարբեր արժույթներով, համարժեք գումարներով, որոնցից մեկը դրամային է (աղյուսակ 1, 2)
- Ավանդի նվազագույն գումարը յուրաքանչյուր արժույթով` 100.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ /Արժույթի համարժեքը որոշվում է ներդրման օրը Բանկում գործող փոխարժեքով/
- Տոկոսագումարի վճարումը - ամենամսյա / ժամկետի վերջում (ընտրված տարբերակը արտացոլվում է բոլոր ընտրված արտարժութային ավանդների վրա)
- Համալրման նվազագույն գումար` առանց սահմանափակումների, սակայն պետք է փաթեթի շրջանակներում ներդրած ավանդները համալրվեն միարժամանակ և հավասարաչափ /Արժույթի համարժեքը որոշվում է ներդրման օրը Բանկում գործող փոխարժեքով/
- Ավանդի նվազագույն ժամկետը `31 օր
- Ավանդի առավելագույն չափը եւ ժամկետը - չի սահմանափակվում
- Տոկոսադրույքը` ամրագրված, ըստ սակագնային գրաֆիկի
Աղյուսակ 1. Ավանդը 3 արժույթով բացելու տարբերակները
| Տարբերակ 1 | AMD + USD + EUR |
| Տարբերակ 2 | AMD + USD + RUR |
Աղյուսակ 2. "Մուլտիարժութային զամբյուղ" ավանդի տոկոսադրույքները, % տարեկան
| Տարբերակ 1 | 31-180 օր | 181-271 օր | 272-365 օր | 366 -1800 օր |
| AMD տոկոսադրույքը | 9.00% | 10.00% | 10.00% | 10.00% |
| USD տոկոսադրույքը | 7.50% | 8.50% | 9.50% | 10.00% |
| EUR տոկոսադրույքը | 6.00% | 7.50% | 8.50% | 10.00% |
| Տարբերակ 2 | 31-180 օր | 181-271 օր | 272-365 օր | 366 - 1800 օր |
| AMD տոկոսադրույքը | 9.00% | 10.00% | 10.00% | 10.00% |
| USD տոկոսադրույքը | 7.50% | 8.50% | 9.50% | 10.00% |
| RUR տոկոսադրույքը |
5.50% |
7.00% | 8.00% | 10.00% |
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետեվյալ հասցեում` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը:
Ժամկետային Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի պահպանման սակագները սահմանվում են Բանկի կողմից իրականացվող գործառնությունների սակագներին համապատասխան:
Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
Ավանդը կարող է ներդրվել երրորդ անձի անունով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Ավանդը Ավանդատուին վերադարձնելու կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրելու օրը Պետական իրավասու մարմնի կողմից ոչ աշխատաքային օր հայտարարելու հետևանքով Ավանդի վերադարձը կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրումը հաջորդող աշխատանքային օրը կատարելու դեպքում, Ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են մինչև ավանդի վերադարձման կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրելու աշխատանքային օրվան նախորդող օրը:
Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալ օրվա միջին փոխարժեքով:
Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարացվել, համաձայն նախապես ներկայացրած դիմումի, երկարաձգման օրը բանկում գործող տոկոսադրույքով` առանց Բանկ այցելելու:
Եթե կնքվել է առանց երկարաձգման հնարավորության պայմանագիր, դրա ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում, գումարը փոխանցվում է ցպահանջ հաշվին ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հարգելի հաճախորդներ հաշվով կատարվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ Սակագներ բաժնում:
Էջը թարմացվել է` 01.03.2012թ., 16:15
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






