Փոքրիկ Բանկիր
«Փոքրիկ Բանկիր»
Ժամկետային ավանդ
Հարմար կուտակում Ձեր երեխաների համար:
Ձեր երեխաների ապագան ապահովելու հնարավորություն: Սահմանափակ նպատակային խմբի համար /մինչև 16 տարեկան/
Ավանդը ներգրավվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում
- անկանխիկ փոխարկում AMD, USD, EUR, առանց տոկոսադրույքի կորստի, բանկում հաստատված փոխարժեքով:
180-271 օրով ձևակերպված ավանդները 1 փոխարկման հնարավորությամբ
271 և ավել օրով ձևակերպված ավանդները 2 փոխարկման իրավունքով
- Փոխարկումն իրականացվում է ոչ ուշ քան պայմանագրի ավարտից 1 ամիս առաջ
- Ավանդի արժույթը - AMD, USD, EUR;
- Ավանդի նվազագույն ժամկետը - 31 օր;
- Նախնական վճարման նվազագույն գումարն անսահմանափակ է
- Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում
- Լրացուցիչ վճարման նվազագույն գումարը` անսահմանափակ
"Փոքրիկ Բանկիր" ավանդի տոկոսադրույքները, % տարեկան
| մինչև 30 օր | 31- 180 օր | 181 - 271 օր | 272 - 365 օր | 366 - 1800 օր | |
| AMD տոկոսադրույքը | - | 8.50% | 10.00% | 10.00% | 10.00% |
| USD տոկոսադրույքը | - | 6.50% | 7.50% | 8.50% | 9.00% |
| EUR տոկոսադրույքը | - | 3.00% | 4.00% | 5.00% | 6.00% |
Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք դուք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով: տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը կարող եք գտնել հետեվյալ հասցեում` Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկումը:
Ժամկետային Ավանդային պայմանագրի գործողության ավարտից հետո ընթացիկ հաշվի պահպանման սակագները սահմանվում են Բանկի կողմից իրականացվող գործառնությունների սակագներին համապատասխան:
Ավանդային հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
Ավանդը կարող է ներդրվել երրորդ անձի անունով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ:
Բանկն ավանդի գումարի վրա տոկոսագումարները հավելագրում է ավանդը Բանկ մուտք լինելու հաջորդ օրվանից մինչև այն հաճախորդին վերադարձնելու կամ ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Ավանդը Ավանդատուին վերադարձնելու կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրելու օրը Պետական իրավասու մարմնի կողմից ոչ աշխատաքային օր հայտարարելու հետևանքով Ավանդի վերադարձը կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրումը հաջորդող աշխատանքային օրը կատարելու դեպքում, Ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվարկվում են մինչև ավանդի վերադարձման կամ այլ հիմքերով հաշվից դուրս գրելու աշխատանքային օրվան նախորդող օրը:
Արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով` ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալ օրվա միջին փոխարժեքով:
Բանկն իրավունք ունի փոփոխելու ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարացվել, համաձայն նախապես ներկայացրած դիմումի, երկարաձգման օրը բանկում գործող տոկոսադրույքով` առանց Բանկ այցելելու:
Եթե կնքվել է առանց երկարաձգման հնարավորության պայմանագիր, դրա ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո ժամկետային ավանդի գումարը չպահանջելու դեպքում, գումարը փոխանցվում է ցպահանջ հաշվին ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հարգելի հաճախորդներ հաշվով կատարվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ Սակագներ բաժնում:
Էջը թարմացվել է` 16.03.2012թ., 15:10
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






