Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Էքսպրես ձեռքբերում

Սպառողական վարկ "Էքսպրես-ձեռքբերում"

Տրամադրվում է "Զեյթուն" և "Գյումրի" մասնաճյուղերում.

Տրամադրվում է ֆիզիկական անձանց կենցաղային ապրանքներ ձեռք բերելու նպատակով

Վարկի տրամադրման պայմանները
(Պահանջվում է եկամուտների փաստաթղթային/ ոչ փաստաթղթային հաստատում)

  • Վարկի տոկոսադրույքի հաշվառման եղանակ –տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ
  • Վարկի արժույթ - ՀՀ դրամ
  • Վարկի տրամադրման եղանակ - անկանխիկ վճարում
  • Մարումների հաճախականությունը – յուրաքանչյուր ամիս, անուիտետային
  • Տարեկան տոկոսադրույքը` Տոկոսադրույքը սահմանվում է ՀՀ ԿԲ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով
Ապրանք Տրամադրվող գումար Կանխավճար Ժամկետ Միջնորդաճար
Կենցաղային /արուդիո, ֆիդիո/ տեխնիկա 50 000 - 300 000 սկսած 30%-ից 12 ամիս մինչև 150.000 դրամ վարկի դեպքում - 1500 դրամ
150 001 դրամից ավել վարկի դեպքում - 5000 դրամ
Կահույք 50 000 - 500 000
սկսած 30%-ից  18 ամիս
 մինչև 150.000 դրամ վարկի դեպքում - 1500 դրամ
150 001 դրամից ավել վարկի դեպքում - 5000 դրամ
Ջեռուցման համակարգեր 50 000 - 400 000
սկսած 30%-ից  16 ամիս
 մինչև 150.000 դրամ վարկի դեպքում - 1500 դրամ
150 001 դրամից ավել վարկի դեպքում - 5000 դրամ

Երկրորդական վարկավորման դեպքում`

Կանխավճարի չափը Ապրանքի արժեքը
 մինչև 250 000 ՀՀ դրամ 250 001-550 000 ՀՀ դրամ 550 001-750 000 ՀՀ դրամ 750 001 և ավել ՀՀ դրամ
10% 20% 30% 40%

 

  • Վարկային հաշվի բացում և վարում - անվճար
  • Միջնորդավճար բանկի ծառայությունների համար– մինչև 250 000 ՀՀ դրամ վարկի դեպքում – 1500 ՀՀ դրամ; 250 000 ՀՀ դրամ գումարը գերազանցող վարկի դեպքում – 5 000 ՀՀ դրամ
  • Վարկառուն կարող է վաղաժամկետ մարել վարկը և հաշվարկված տոկոսագումարները (տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվում)

Գրավ

  • Վարկի ապահովությունը (գրավ) - ձեռքբերվող կենցաղային ապրանքներ
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և վարկի տրամադրման ժամկետը` 7-10 աշխատանքային օր

Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում

  • Վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում հաշվարկվում է տույժ ժամկետանց պարտավորության գումարի 0.1% չափով յուրաքանչյուր օրվա համար
  • Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել
  • Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին 

Վարկի մերժման գործոններ կարող են հանդիսանալ`

  • Վարկի գումարին չբավարարող եկամուտներ
  • Փաստաթղթային փաթեթի անլիարժեքություն
  • Թերի կամ կեղծ տեղեկատվություն` տրված վարկառուի կողմից
  • Այլ գործոններ


Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • Ապրանքի ձեռքբերման հայտ
  • Պոտենցիալ վարկառուի անձնագրի և սոց. քարտի պատճեն
  • Տեղեկանք եկամուտների վերաբերյալ `տեղեկանք աշխատավայրից
  • Այլ փաստաթղթեր

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացված է առ 28.12.2011թ., 16:12