Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Faster համակարգ

Faster դրամական փոխանցումներ

 

Faster դրամական փոխանցումները Ձեզ հնարավորություն կտան ուղարկել և ստանալ դրամ, ԱՄՆ դոլար, Ռուսական ռուբլի, եվրո և տենգե: Ծառայությունը տրամադրվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում և գլխամասում: Ֆիզիկական անձանց միջև արագ դրամական փոխանցումներն իրականացվում են 10 րոպեի ընթացքում:
Առավելությունները.

  1. Փոխանցումները կատարվում են առանց բանկային հաշիվ բացելու,
  2. Ցածր սակագին-փոխանցվող գումարի /կից սանդղակում նշված են սակագները/,
  3. Անհրաժեշտ փաստաթղթերի մինիմալ փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ,
  4. Բացի այդ դուք կարող եք ստանալ փոխանցված գումարը ձեզ հարմար արժույթով: Օրինակ եվրոյով կատարված փոխանցումը դուք կարող եք ստանալ դրամով և հակառակը:

Եվս մեկ առավելություն.

Փոխանցվող գումարի, փոխանցողի և ստացողի մասին տվյալները հանդիսանում են բանկային գաղտնիք: Առավել գաղտնիության և անվտանգության նկատառումներից ելնելով տվյալ փոխանցմանը տրվում է հատուկ համար և գաղտնաբառ: Այդ տվյալները փոխանցվող գումարի հետ մեկտեղ պետք է հայտնել գումար ստացողին:

Չավարտված միջազգային արագ փոխանցումների գծով գումարների վերադարձն իրականացվում է Ուղարկողի բանկում, գումարն Ուղարկողի դիմումի հիման վրա, եթե Ուղարկողի բանկը գումարն Ուղարկողին արագ փոխանցումների իրականացման պայմաններին /տվյալ երկրում փոխանցման անցկացման/ստացման հնարավորություններ, սպասարկման կետեր, փոխանցման արժույթ և գումար/ տեղեկացրել է ոչ կորեկտ:

Փոխանցման չեղյալացումն իրականացվում է ուղարկողի Բանկում չավարտված փոխանցումների գծով` գումարն Ուղարկողի նախաձեռնությամբ:

Գումարի վերադարձը փոխանցումների ժամանակ կատարվում է ոչ թույլատրելի փոխանցման փաստի հաստատման, գումարի փոխանցումը կեղծ վճարման փաստաթղթի հիման վրա իրականացման և սխալ հրահանգի կատարման դեպքերում:  Սխալ հրահանգ` հրահանգ, որը պարունակում է ոչ ճիշտ վավերապայմաններ, կամ կրկնակի անգամ փոխանցված հրահանգ: Ավարտված փոխանցման դեպքում գումարի վերադարձը կատարվում է կատարված սհալ հրահանգի դեպքում:

Բանկի մեղքով Գումարն ուղարկողին փոխանցման վերադարձի դեպքում, փոխանցման միջնորդավճարը վերադարձվում է Գումարն ուղարկողին:

Փոխանցման վավերապայմանների ուղղումն իրականացվում է չվճարված փոխանցումների գծով` Գլխամասի ”ԲՏԱ-փոխանցումներ” համակարգի ադմինիստրատորի կողմից մեկ գործառնական օրվա ընթացքում:

Ուղղումները կարող են կատարվել միայն հետևյալ վավերապայմաններում.

  • Ստացողի երկիր;
  • փոխանցումն ուղարկող/փոխանցումը ստացող Հաճախորդի ԱԱՀ;
  • գաղտնաբառը:

Ծառայությունը տրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում

Գումարը ստանալու համար անհրաժեշտ է հիշել.

  1. փոխանցման հատուկ համար,
  2. գաղտնաբառ,
  3. ուղարկողի անուն, ազգանուն, հայրանուն,

Առանց այս տվյալների հնարավոր չէ գումարը ստանալ:
Faster համակարգի միջոցով տենգեով փոխանցում կատարելու համար սահմանված սակագները

  • փոխանցվող գումարի 2%
  • փոխանցման նվազագույն գումար` 1000 տենգե
  • փոխանցման առավելագույն գումար` 10 մլն տենգե

Faster համակարգի միջոցով ԱՄՆ դոլարով և եվրոյով փոխանցում կատարելու համար սահմանված սակագները

  • փոխանցման նվազագույն գումար` սահմանված չէ
  • փոխանցման առավելագույն գումար` 10.000 USD/EUR
Փոխանցվող գումար (USD , EUR) Միջնորդավճար (USD , EUR)
Մինչև 50,00 1.0
50.01-100.00 2.0
100.01-200.00 4.0
200.01-300.00 6.0
300.01-400.00 8.0
400.01-500.00 10.0
500.01-750.00 15.0
750.01-1000.00 20.0
1000.01-1250.00 25.0
1250.01-1500.00 30.0
1500.01-1750.00 35.0
1750.01-2000.00 40.0
2000.01-3000.00 55.0
3000.01-4000.00 75.0
4000.01-5000.00 95.0
5000.01-6000.00 110.0
6000.01-7000.00 130.0
7000.01-8000.00 150.0
8000.01-9000.00 170.0
9000.01-10000.00 180.0

Faster համակարգի միջոցով ռուսական ռուբլով փոխանցում կատարելու համար սահմանված սակագները

  • փոխանցման նվազագույն գումար` սահմանված չէ
  • փոխանցման առավելագույն գումար` 280.000 ռուսական ռուբլի
Փոխանցվող գումար (RUR) Միջնորդավճար (RUR)
Մինչև 1 000,00 20
1 000.01-3 000.00 60
3 000.01-6 000.00 120
6 000.01-10 000.00 200
10 000.01-15 000.00 300
15 000.01-20 000.00 400
20 000.01-30 000.00 600
30 000.01-40 000.00 800
40 000.01-50 000.00 1000
50 000.01-65 000.00 1300.00
65 000.01-80 000.00 1600.00
80 000.01-120 000.00 2638.00
120 000.01-160 000.00 3200.00
160 000.01-180 000.00 3600.00
180 000.01-220 000.00 4100.00
220 000.01-240 000.00 4700.00
240 000.01-280 000 5000.00

Faster համակարգի միջոցով տենգեով փոխանցում

  • — փոխանցվող գումարի 2%
  • — փոխանցման նվազագույն գումար` 1000 տենգե
  • — փոխանցման առավելագույն գումար` 10 մլն տենգե

 Արագ միջազգային փոխանցումները հետ կանչելու կարգը

Փոխանցման հետ կանչումն իրականացվում է չավարտված փոխանցումների մասով Ուղարկողի Բանկում` գումարն ուղարկողի նախաձեռնությամբ: 

Փոխանցումը հետ կանչելու դեպքում միջնորդավճարը Հաճախորդին չի վերադարձվում: Փոխանցումը հետ կանչելու հաստատում է հանդիսանում փոխանցումը հետ կանչելու էլեկտրոնային դիմումը և փոխանցման գծով դրամական միջոցների տրամադրման ֆիսկալային չեկը, որոնք տրամադրվում են Հաճախորդին առձեռն և վավերացված են Բանկի և Հաճախորդի կողմից:

 Բանկի պատճառով արագ միջազգային փոխանցումների դրամական միջոցների վերադարձման կարգը

 Չավարտված միջազգային փոխանցումների դրամական միջոցների վերադարձն իրականացվում է Ուղարկողի Բանկում` դրամական միջոցներն Ուղարկողի դիմումի հիման վրա մեկ գործառնական օրվա ընթացքում, երբ Ուղարկողի բանկը ճիշտ չի տեղեկացրել դրամական միջոցներն Ուղարկողին արագ փոխանցումներ իրականացնելու պայմանների /տվյալ երկրում փոխանցում ստանալու, սպասարկման կետերի, փոխանցման գումարի և արժույթի/ մասին:

Դրամական միջոցների վերադարձը փոխանցումների ժամանակ իրականացվում է կեղծ վճարային փաստաթղթի հիման վրա կամ սխալ ցուցումի կատարմամբ դրամական միջոցների անօրինական փոխանցման փաստի հաստատման դեպքերում: Սխալ նշումը` նշում է, որը պարունակում է սխալ վավերապայմաններ, կամ կրկնակի անգամ տրված նշում է: Ավարտված փոխանցման դեպքում դրամական միջոցների վերադարձն իրականացվում է կատարված սխալ ցուցումի դեպքում:

Բանկի պատճառով փոխանցումն Ուղարկողին վերադարձնելու դեպքում փոխանցման համար գանձված միջնորդավճարը վերադարձվում է դրամական միջոցներ Փոխանցողին:

Փոխանցման վերադարձման համար հաստատում է հանդիսանում փոխանցումը հետ կանչելու էլեկտրոնային դիմումը և փոխանցման գծով դրամական միջոցների տրամադրման ֆիսկալային չեկը, որոնք տրամադրվում են Հաճախորդին առձեռն և հավաստված են Բանկի և Հաճախորդի կողմից:

Սխալ փոխանցման հետևանքով դրամական միջոցների փոխանցման դեպքում, անկախ այն հանգամանքից փոխանցումը վերադարձվել է ուղարկողի թե շահառուի բանկի նախաձեռնությամբ, ուղարկողը պետք է ձևակերպի նոր ցուցում` նշելով ճիշտ վավերապայմաններ:

Փոխանցման հետ կանչումը և վերադարձը ինչպես Բանկի պատճառով, այպես էլ չավարտված փոխանցումների մասով Ուղարկողի բանկում գումարն ուղարկողի նախաձեռնությամբ իրականացվում է Ուղարկողի կողմից հետևյալ փաստաթղթերի ներկայացման հիման վրա.

  • Ֆիզիկական անձի /գումարն Ուղարկողի/ անձը հաստատող փաստաթուղթ,
  • Հաճախորդի լիազորված անձի կողմից փոխանցումը հետ կանչելու դեպքում Լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ,
  • Հաճախորդի լիազորված անձի կողմից փոխանցումը հետ կանչելու դեպքում նոտարական կարգով հավաստված լիազորագրի բնօրինակը,
  • Ուղարկող հաճախորդի /լիազորված անձի/ փոխանցումը հետ կանչելու դիմումի ձև /Կանոններին կից Հավելված 3ա/,
  • Արագ փոխանցմամբ դրամական միջոցների մուտքագրման ֆիսկալային կտրոնի բնօրինակը:

Փոխանցման վավերապայմաններում ուղղումներ կատարելու կարգը

    Փոխանցման վավերապայմանների ուղղումն իրականացվում է Գլխամասային բանկի «ԲՏԱ-փոխանցումներ» համակարգի ադմինիստրատորի կողմից ընթացիկ գործառնական օրվա ընթացքում:

  • փոխանցման վավերապայմաններում ուղղում կատարելու վերաբերյալ Ուղարկող Հաճախորդի դիմումի էլեկտրոնային պատճեն,
  •  ուղղումը փոխանցումը գրանցող ստորաբաժանման/մասնաճյուղի կողմից նախաձեռնելու դեպքում փոխանցման վավերապայմաններում ուղղում կատարելու վերաբերյալ «Lotus» ԷՏՀ ստեղծված ծառայողական գրություն` կցելով տվյալների ուղղման ձևը,
  •  փոփոխությունը փոխանցման գրանցումն իրականացնող սպասարկման կետի/ գործընկեր Բանկի կողմից նախաձեռնելու դեպքում` էլեկտրոնային կապի միջոցներով /e-mail, ֆաքս/ ադմինիստրատորի հասցեին ուղարկված փոխանցման վավերապայմաններում փոփոխություն կատարելու վերաբերյալ հայտ` կցելով տվյալների ուղղման ձևը:

 Ուղղումը կարող է իրականացվել միայն հետևյալ վավերապայմանների մասով.

  • ստացողի երկիր
  • փոխանցումն ուղարկող/ստացող հաճախորդի ԱԱՀ
  • գաղտնաբառ

Վերը չնշված տվյալների ուղղումն անհնարին է: Այն դեպքում, երբ Հաճախորդը ցանկանում է փոփոխել տվյալ վավերապայմանները, փոխանցումը պետք է հետ կանչվի և նորից գրանցվի: Վավերապայմանների ուղղման համար հիմք է ծառայում Ստորաբաժանման աշխատակցի կողմից տպագրված և Բանկի և հաճախորդի կողմից վավերացված փոխացնումն ուղարկելու վերաբերյալ դիմումի պատճենը: Հաճախորդի կողմից փոխանցումն ուղարկելու վերաբերյալ դիմումի պատճենի ստորագրման դեպքում նույնպես Դիմումի երկու օրինակի վրա կատարվում է «Ճիշտ է լրացված» գրառումը:

Փոխանցման գրանցման/տրամադրման գործառնությունների չեղյալացման կարգը

 Փոխանցման գրանցման/տրամադրման գործառնությունների չեղյալացումն իրականացվում է ընթացիկ գործառնական օրվա ընթացքում: Չեղյալացման հիմք է հանդիսանում Ստորաբաժանման պետի ծառայողական գրությունը, որն ուղարկված է «Lotus» ԷՏՀ-ով` նշելով չեղյալացման պատճառը և փոխանցման վավերապայմանները:

Ղազախստանի Հանրապետությունից/Ղազախստանի Հանրապետություն ուղարկված արագ փոխանցումը ստանալու/վերադարձնելու/հետ կանչելու համար Շահառուի/ դրամական միջոցներն ուղարկողի` փոխանցումը  «Faster» ԾԱ գրանցման ամսաթվից 180 օրվա ընթացքում, չներկայանալու դեպքում, տվյալ փոխանցումները ենթական են հետ կանչման դրամական միջոցներն Ուղարկողի կողմից` արագ փոխանցումը հետ կանչելու կարգի համապատասխան:

Այն դեպքում, երբ Ղազախստանի Հանրապետությունից/Ղազախստանի Հանրապետություն ուղարկված արագ փոխանցումը չի ստացվել «Faster» ԾԱ գրանցման ամսաթվից 180 օրվա ընթացքում, գրանցման պահից 181-րդ օրը փոխանցման գումարը ավտոմատ կերպ բլոկավորվում է համակարգում և փոխանցվում է ուղարկող Բանկի մասնաճյուղի «Չվճարված միջազգային արագ փոխանցումներ» տարանցիկ հաշվին, որտեղ գտնվում է մինչև Ուղարկողի դիմելը:

Լրացուցիչ տեղեկատվությանը,ինչպես նաև սպասարկման կետերի ցանկին կարող եք ծանոթանալ http://www.bta.kz/ru/personal/transfers/faster/ կայքում:

 

Էջը թարմացվել է` 08.05.2012թ., 16:12

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում
անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: