Հիփոթեքային վարկ “Օպտիմում”
Հիփոթեքային վարկ “Օպտիմում”
Բնակելի անշարժ գույքի /բնակարաններ ¨ մասնավոր տներ/ ձեռք բերման նպատակով
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում
Վարկի տրամադրման պայմանները
- Վարկի նվազագույն գումարը` 5 000 000 AMD կամ համարժեքը ԱՄՆ դոլար;
- Վարկի առավելագույն գումարը` Երևան քաղաքում` 20 000 000 AMD (կամ համարժեք ԱՄՆ դոլար), ՀՀ մարզերում` 10 000 000 ՀՀ դրամ (կամ համարժեք ԱՄՆ դոլար);
- Վարկի առավելագույն ժամկետը` 120 ամիս;
- Վարկի նվազագույն ժամկետ` սահմանված չէ;
- Կանխավճարի նվազագույն չափը
- եթե անշարժ գույքը գտնվում է ք. Երևանում, ապա արժեքի 35%-ը (վարկ հարաբերած գրավի արժեք առավելագույն ցուցանիշը – 65 % ) ,
- եթե անշարժ գույքը գտնվում է ՀՀ այլ բնակավայրերում, ապա արժեքի 45% (վարկ հարաբերած գրավի արժեք առավելագույն ցուցանիշը – 55 % ),
- Վարկի արժույթ` ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ;
- Վարկի տոկոսադրույքը` տարեկան 17% AMD; 12% USD
- Մարումների հաճախականությունը` յուրաքանչյուր ամիս անուիտետային վճարներ;
- îոկոսադրույքը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ;
- Արտարժույթով վարկավորման դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա
- Վարկի տրամադրման եղանակ - անկանխիկ վճարում
- Ընթացիկ հաշվների բացում` անվճար;
- Վարկային հաշվի սպասարկման կոմիսիոն վճար` յուրաքանչյուր ամիս 5000 ՀՀ դրամ;
- Վարկի ապահովվածությունը (գրավ)` ձեռքբերվող բնակելի անշարժ գույք:
- Հաճախորդի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը կազմում է 7 աշխատանքային օր, իսկ վարկի տրամադրման ժամկետը` 8 աշխատանքային օր
Վարկավորման համար անհրաժեշտ այլ ծախսեր.
- գումարի կանխիկացում - վարկի գումարի 0,3% ՀՀ դրամի դեպքում, 0,5% ԱՄՆ դոլարի դեպքում
- Ապահովագրություն - վարկի գումարի մնացորդի 0,20 - 0,25%
- Գնահատում /միջինը/ - 20 000 ՀՀ դրամ
- 3-րդ Ձև հաշվառման վայրից -1100 դրամ
- Նոտարական ծախսեր /միջինը/ - 15 000 - 25 000 ՀՀ դրամ
- Կադաստրի ծախսեր /միջինը/ – միասնական տեղեկանք -10.000 դրամ, գրավի իրավունքի պետ. գրանցում-26.000 դրամ
Ապահովագրությունը կատարվում է Վարկառուի հաշվին, վարկային պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածի համար, վարկի մնացորդային գումարի չափով և տարեկան կտրվածքով /Բանկը հանդիսանում է շահառու և միաժամանակ սահմանում է այն ապահովագրական ընկերությունների ցանկը, որտեղ վարկառուն կարող է իր ընտրությամբ իրականացնել գույքի ապահովագրությունը/ :
Արտարժույթով տրամադրվող վարկերի դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում
- Տոկոսագումարները ժամկետանց դառնալու դեպքում Բանկը յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձում է տույժ` չվճարված գումարի 0,1% չափով:
- Պայմանագրով սահմանված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի համար վճարել տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1% չափով
- Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել
- Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում
- Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին
Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ
6 ամսվա ընթացքում վաղաժամկետ մարման դեպքում գանձվում է տույժ վաղաժամկետ մարված գումարի 1% չափով:
Վարկի ստացման պահին վարկառուի տարիքը չպետք է լինի 18 տարեկանից ցածր, վարկի վերջնաժամկետի պահին` չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:
Վարկի տրամադրման դրական կամ բացասական որոշման կայացման վրա ազդող գործոնները`
- վարկային պատմությունը
- վարկառուի կողմից տրամադրված տեղեկատվության իսկությունը
- գրավի առարկայի իրացվելիությունը
- համապատասխանությունը ծրագրի պահանջներին
- հաճախորդի եկամոտների և ծախսերի կազմն ու կառուցվածքը
- այլ գործոններ
Վարկը հաճախորդին տրամադրելու կամ վարկի տրամադրումը մերժելու որոշումը Բանկը կայացնում է` վերլուծելով հաճախորդի ներկայացված բոլոր /այդ թվում` վերոնշյալ/ տվյալները, գնահատելով դրանցից բխող հաճախորդի վարկունակությունը և հաճախորդի հետ կապված այլ բոլոր ռիսկերը: Հետևբար միայն վերը նշված պայմանների առկայությունը Բանկին չի պարտավորեցնում վարկի տրամադրումը:
Վարկի տրամադրման ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`
- պոտենցիալ վարկառուի անձնագրի պատճեն ¨ սոցիալական քարտ,
- տեղեկանք բնակության վայրից` 3-րդ ձև /ներկայացնում են գնորդը և վաճառողը/,
- տեղեկանք աշխատանքի վայրից /որտեղ նշված են զբաղեցրած պաշտոնը, ամսեկան միջին աշխատավարձի չափը, աշխատանքային ստաժը/, աշխատանքային պայմանագրի ¨ աշխատանքային գրքույկի պատճեն, անհրաժեշտ է նշել նաև 1 տարվա ընթացքում միջին ամսական եկամուտը:
- Տեղեկանքը պետք է հաստատված լինի կազմակերպության կնիքով, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի ստորագրւթյամբ:
- գնվող գույքի սեփականության վկայականի բնօրինակը,
- գրավադրվող գույքի սեփականության վկայականի հիմքեր,
- եթե վարկառուն ամուսնացած է, ապա ամուսնության վկայական,
- Գնորդի և վաճառողի ընտանիքների անդամների անձնագրերի պատճենները:
- Այլ փաստաթղթեր
Էջը թարմացվել է` 10.04.2012թ., 17:50
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






