Լոմբարդային վարկեր
ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ
Ոսկու գրավով ապահովված վարկեր: Տրամադրվում է գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում:
Վարկի տրամադրման պայմանները
- Վարկի նվազագույն գումարը - 50.000 ՀՀ դրամ;
- Վարկի/վարկային գծի առավելագույն գումարը – 10.000.000 ՀՀ դրամ
- Վարկի առավելագույն ժամկետը - 12 ամիս, վարկային գծի դեպքում 24 ամիս
- Վարկի տոկոսադրույքի հաշվառման եղանակ – տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ
- Վարկի արժույթ - ՀՀ դրամ
- Վարկի տոկոսադրույքը`
- մինչև 100'000 ՀՀ դրամ - 23%;
- 100'001 -- 250'000 - 22%;
- 250'001 -- 500'000 - 21%;
- 500'001 - 1'000'000 - 20%
- 1'000'001 և ավել - 19%;
- Վարկի տրամադրման եղանակ – կանխիկ
- Մարումների հաճախականությունը`
մայր գումարի մարում` վարկային պայմանագրով նախատեսված ժամկետի վերջում
տոկոսների վճարում`
ա/ ամսական
բ/ վարկի գումարը ստանալու պահին
- Միջնորդավճար բանկի ծառայությունների համար– մինչև 100 000 ՀՀ դրամի գնահատման դեպքում` 500 ՀՀ դրամ կոմիսիոն վճար, 100 001 ՀՀ դրամ - 250 000 ՀՀ դրամ - 1 000 ՀՀ դրամ կոմիսիոն վճար, 250 001 ՀՀ դրամ - 500 000 ՀՀ դրամ - 1 500 ՀՀ դրամ կոմիսիոն վճար, 500 001 - 1 000 000 - 2 500 ՀՀ դրամ, 1 000 001 դրամից ավել գնահատման դեպքում` գումարի 0.3%:
- Վարկի մարումից հետո թանկարժեք իրերի պահպանման համար գանձվում է օրական 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
Գրավ
- Վարկի ապահովությունը (գրավ) - ոսկու ստանդարտացված ձուլակտորներ, ոսկյա զարդեր:
- LTV - ի (վարկի գումարի հարաբերակցությունը գրավի գնահատման արժեքի նկատմամբ)` 100%:
Ոսկու գնահատման արժեքը կախված հարգից`
ա) Եթե տոկոսների վճարումը կատարվում է վարկի տրամադրման պահին /համաձայն պայմանագրի/, ապա 1 գրամ գրավադրված ոսկու համար վարկի գումարը տրամադրվում է կախված ոսկու հարգից`
1 գ. – 375-7000 ՀՀ դրամ
1 գ. – 500-9000 ՀՀ դրամ
1 գ. – 550-585` 11000 ՀՀ դրամ
1 գ. – 700-750` 14000 ՀՀ դրամ
1 գ. – 800-875` 15000 ՀՀ դրամ
1 գ. – 900-958` 18000 ՀՀ դրամ
1 գ. – 999` 19000 ՀՀ դրամ
բ) եթե տոկոսների վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամիս /համաձայն պայմանագրի/, ապա 1 գրամ գրավադրված ոսկու համար վարկի գումարը տրամադրվում է կախված ոսկու հարգից`
1 գ. – 375` 6000 ՀՀ դրամ
1 գ. – 500` 8000 ՀՀ դրամ
1 գ. – 550-585` 10500 ՀՀ դրամ
1 գ. – 700-750` 13000 ՀՀ դրամ
1 գ. – 800-875` 14000 ՀՀ դրամ
1 գ. – 900-958` 17000 ՀՀ դրամ
1 գ. – 999` 18000 ՀՀ դրամ
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում
- Տոկոսագումարները ժամկետանց դառնալու դեպքում Բանկը յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձում է տույժ` չվճարված գումարի 0,1% չափով:
- Պայմանագրով սահմանված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի համար վճարել տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1% չափով
- Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել
- Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում
- Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին
Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չկան:
Մինչև 100 000 ՀՀ դրամ վարկը 30 օրից շուտ մասնակի կամ լրիվ մարման դեպքում վճարվում է մեկ ամսվա տոկոսը:
Վարկի ստացման պահին վարկառուի տարիքը չպետք է լինի 18 տարեկանից ցածր, վարկի վերջնաժամկետի պահին` չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:
Վարկ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
- Դիմում վարկ ստանալու համար;
- Պոտենցիալ վարկառուի անձնագրի և սոց. քարտի պատճենները:
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ տոկոսագումարների վճարումով վարկը ստանալու պահին
Փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ տոկոսագումարների ամենամսյա վճարումով
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ
Էջը թարմացվել է` 28.12.2011թ., 16:00
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






