Money Gram փոխանցման համակարգ

MONEY GRAM-ը ֆիզիկական անձանց արագ դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որի միջոցով հնարավոր է ուղարկել կամ ստանալ փոխանցումներ առանց հաշվի բացման: Փոխանցումները իրականացվում են ԱՄՆ դոլարով և Եվրոյով, սակայն ցանկության դեպքում կարող են տրամադրվել ազգային արժույթով:
Ուղարկման օրը կատարված փոխանցման չեղյալացման դեպքում փոխանցման գումարը և միջնորդավճարը Հաճախորդին վերադարձվում են ամբողջությամբ: Փոխանցման չեղյալացումը /վերադարձը/ հաջորդ օրը և ավելի ուշ իրականացվում է Բանկի Գլխամասի օգնությամբ: Փոխանցման չեղյալացումը հաջորդ օրը կատարելիս, փոխանցման համար կատարված միջնորդավճարի վերադարձի մասին որոշումը կայացնում է Money Gram Սերվիս կենտրոնի օպերատորը` չեղյալացման պատճառի հիման վրա: Money Gram Սերվիս կենտրոնի օպերատորը պարտադիր կերպով զգուշացնում է փոխանցման համար կատարված միջնորդավճարի վերադարձի կամ գանձման մասին:
Կոմիսիոն վճար`
| Փոխանցման գումարը | Կոմիսիոն վճարը |
| Մինչև 100.00 ԱՄՆ դոլար |
12.00 ԱՄՆ դոլար |
| 100.01-250.00 ԱՄՆ դոլար | 20.00 ԱՄՆ դոլար |
| 250.01-400.00 ԱՄՆ դոլար | 24.00 ԱՄՆ դոլար |
| 400.01-600.00 ԱՄՆ դոլար | 32.00 ԱՄՆ դոլար |
| 600.01-800.00 ԱՄՆ դոլար | 40.00 ԱՄՆ դոլար |
| 800.01-1000.00 ԱՄՆ դոլար | 50.00 ԱՄՆ դոլար |
| 1000.01-1200.00 ԱՄՆ դոլար | 60.00 ԱՄՆ դոլար |
| 1200.01-1800.00 ԱՄՆ դոլար | 75.00 ԱՄՆ դոլար |
| 1800.01-2500.00 ԱՄՆ դոլար | 100.00 ԱՄՆ դոլար |
| 2500.01-5000.00 ԱՄՆ դոլար | 150.00 ԱՄՆ դոլար |
| 5000.01-7500.00 ԱՄՆ դոլար | 225.00 ԱՄՆ դոլար |
| 7500.01-10000.00 ԱՄՆ դոլար | 300.00 ԱՄՆ դոլար |
Էջը թարմացվել է` 08.12.2009թ., 10:25
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






