Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Սպառողական վարկեր

Սպառողական Վարկ/օվերդրաֆտ  բնակելի անշարժ գույքի գրավադրմամբ

Վարկային հայտը դիտարկելիս հաշվի են առնվում ֆիզիկական անձանց` փաստաթղթային հաստատված եկամուտները:
Վարկը տրամադրվում է Բանկի գլխամասում և բոլոր մասնաճյուղերում

•    Վարկի/օվերդրաֆտի  արժույթ – ՀՀ դրամ , ԱՄՆ դոլար /օվերդրաֆտի տեսքով տրամադրման դեպքում/
•    Վարկի/օվերդրաֆտի  առավելագույն գումարը - 10 000 000 ՀՀ դրամ /կամ օվերդրաֆտի տեսքով տրամադրման դեպքում համարժեք ԱՄՆ դոլար/
•    Վարկի/օվերդրաֆտի  նվազագույն գումարը - 1 000 000 ՀՀ դրամ /կամ համարժեք ԱՄՆ դոլար/
•    Վարկի/օվերդրաֆտի  առավելագույն ժամկետը - 60 ամիս
•    Վարկի/օվերդրաֆտի  նվազագույն ժամկետը – առանց սահմանափակման
•    Վարկի տոկոսադրույքը- դրամային վարկի դեպքում - 24% , օվերդրաֆտի դեպքում 18%
•    վարկ հարաբերած գրավի արժեք հարաբերակցությունը` ոչ ավել քան 50%
•    Վարկային հաշվի բացում - անվճար Վարկային հաշվի վարում /միջնորդավճար/ - 2500-5000 ՀՀ դրամ յուրաքանչյուր ամիս, կախված վարկի գումարի չափից
•    Վարկի մարման ձևը – ՀՀ դրամով վարկի դեպքում -անուիտետային (տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ), օվերդրաֆտի դեպքում  սահմանաչափի հավարարափ նվազմամբ /մարմամբ/  
•    Վճարումների հաճախականությունը – յուրաքանչյուր ամիս
•    Վարկիտրամադրման ձևը – կանխիկ/ օվերդրաֆտի դեպքում անկանխիկ
•    Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամկետը` 7-10 օր
•    Օվերդրաֆտը տրամադրվում է MasterCard Standard կամ MasterCard Gold քարտերի միջոցով /հաճախորդի ընտրությամբ
Վարկավորման համար անհրաժեշտ այլ ծախսեր.
•    գումարի կանխիկացում - վարկի գումարի 0,3%
•    Ապահովագրություն - վարկի գումարի 0,20- 0,25%
•    Գնահատում - 20 000 ՀՀ դրամ
•    Նոտարական ծախսեր - 15 000 - 25 000 ՀՀ դրամ
•    Կադաստրի ծախսեր - միջինը 20 000 ՀՀ դրամ

Ապահովագրությունը կատարվում է Գրավի պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում Գրավառուի գրավոր ցուցումով և հօգուտ Գրավառուի Գրավատուի  հաշվին, տարեկան կտրվածքով և վարկի մնացորդային գումարի չափով` Գրավառուի հետ համաձայնեցված ապահովագրական ընկերության միջոցով և Գրավառուի համար ընդունելի պայմաններով:

Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում

  • Տոկոսագումարները ժամկետանց դառնալու դեպքում Բանկը յուրաքանչյուր օրվա համար Վարկառուից գանձում է տույժ` չվճարված գումարի 0,1% չափով:
  • Պայմանագրով սահմանված ժամկետում վարկը չմարելու դեպքում ժամկետանց վարկի համար վճարել տույժ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0,1% չափով
  • Տոկոսագումարները և վարկի գումարը չվճարելու դեպքում գրավադրված գույքը (տունը, մեքենան կամ այլ) կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել
  • Տոկոսագումարները և վարկի գումարը ժամանակին չվճարելու դեպքում վարկառուի տվյալները գրանցվում են վարկային ռեգիստրում
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման և գրավի հաշվին պարտավորությունների մարելու դեպքում վարկառուի պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները մարվում են վարկառուի այլ գույքի հաշվին 

Վաղաժամկետ մարման դեպքում տուգանքներ չկան:

Վարկի ստացման պահին վարկառուի տարիքը չպետք է լինի 18 տարեկանից ցածր, վարկի վերջնաժամկետի պահին` չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:

Վարկի մերժման գործոններ կարող են հանդիսանալ`

  • Վարկի գումարին չբավարարող եկամուտներ
  • Գրավի առարկայի անհամապատասխանություն
  • Փաստաթղթային փաթեթի անլիարժեքություն
  • Թերի կամ կեղծ տեղեկատվություն` տրված վարկառուի կողմից
  • Այլ գործոններ

Անհրաժեշտ փաստաթղթերը.

  • Հաճախորդի անձնագիր
  • Հաճախորդի սոցիալական քարտ
  • Հաճախորդի եկամուտների առկայությունը հաստատող փաստաթղթեր
  • Տեղեկանք բնակավայրից /3-րդ ձև/
  • Անշարժ գույքի իրավահաստատող փաստաթղթեր
  • Հաշվետվություն անշարժ գույքի գնահատման վերաբերյալ
  • Այլ փաստաթղթեր

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ

Փաստացի տարեկան տոկոսադրույքի հաշվարկի օրինակ օվերդրաֆտի դեպքում

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկ

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Թարմացված է առ 28.12.2011թ., 17:10