Բանկի բաժնետերեր
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ բաժնետերերն են`
- "Մոբիլեքս Էներջի Լիմիթեդ" ՍՊԸ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
"Մոբիլեքս Էներջի Լիմիթեդ" սահմաափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության տեսակը`
- էքսպեդիտորական ծառայություններ;
- նավթի արտահանում, վերամշակում և իրացում, նավթամբարների կառուցում;
- նավահանգիստների, պիրսերի կառուցում;
- հանրային օգտագործման ապրանքների վաճառք;
- արտադրաառևտրային գործունեություն;
- անձնական և այլ ապրանքային արտադրատեսակների ստեղծում և իրացում;
- արտադրողների և ներդրողների իրացման, մարքեթինգային և ներդրումային նախագծերի կառավարում;
- անձնական իրացման ցանցի զարգացում և ընդլայնում:
- ZRL Beteiligungs AG - ներդրումային գործունեություն
- "ԱՄԿ Ինվեստ" նախագծաշինարարական ընկերություն ՍՊԸ, "AMKInvest" enj.constr.comp.LTD - նախագծա-շինարարական գործունեություն
- "ԲՏԱ Բանկ" Բաժնետիրական Ընկերություն, "BTA Bank" JSC
"ԲՏԱ Բանկ" Բաժնետիրական Ընկերության գործունեության տեսակը - Բանկային գործունեություն:
Բաժնետերերի մասնակցության չափը Բանկի կանոնադրական կապիտալում
| Հ/Հ | Բաժնետերերի (փայատերերի) լրիվ անվանումը | Ղեկավարների (խորհրդի (դիտորդ խորհրդի) նախագահ և գործադիր տնօրեն) անունը, ազգանունը, հայրանունը | Բաժնետոմսի տեսակը (սովորական (արտոնյալ) | Մասնակցության չափը կանոնադրական հիմնադրամում |
| 1 | "Մոբիլեքս Էներջի Լիմիթեդ" ՍՊԸ | Ջումաբաևա Այժան Բեկետովնա | սովորական | 948 000 - 14.5% |
| 2 | "Մոբիլեքս Էներջի Լիմիթեդ" ՍՊԸ | Ջումաբաևա Այժան Բեկետովնա | արտոնյալ | 114 000 - 1.7% |
| 3 | ZRL Beteiligungs AG | Հելմուտ Զայտց |
սովորական | 1 852 000 - 28,4% |
| 4 | ZRL Beteiligungs AG | Հելմուտ Զայտց | արտոնյալ | 176 000 - 2.7% |
| 5 | "ԲՏԱ Բանկ" Բաժնետիրական Ընկերություն, "BTA Bank" JSC | Սայդենով Անվար Գալիմուլլաևիչ |
սովորական | 2 913 000 - 44.7% |
| 6 | "ԲՏԱ Բանկ" Բաժնետիրական Ընկերություն, "BTA Bank" JSC | Սայդենով Անվար Գալիմուլլաևիչ | արտոնյալ | 277 000 - 4.2% |
| 7 | "ԱՄԿ Ինվեստ" նախագծաշինարարական ընկերություն ՍՊԸ, "AMKInvest" enj.constr.comp.LTD | Յակուբով Ալբերտ Ռուզիևիչ | սովորական | 240 000 - 3,7% |
| Ընդամենը | 6 520 000 - 100% |
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ յուրաքանչյուր մասնակից համաձայն "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետոմuերի (բաժնեմասերի, փայերի) 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մաuնակից իրավունք ունի ստանալու "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: Օրենքը կարող եք գտնել` "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը հասցեում:
Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ մասնակցի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով. առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, էլեկտրոնային հասցեով` bta@bta.am, կամ փոստով` ք. Երևան, 0010, Նալբանդյան 48/1 "ԲՏԱ Բանկ" հասցեով:
Էջը թարմացվել է` 01.11.2011թ., 12:00
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում
անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






