Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ հայտարարում է Microsoft Acess 2007 հիմքով տվյալների բազայի նախագծման մրցույթ:
Կատարողի կողմից պետք է տրամադրվեն հետևյալ ծառայությունները.

  1. Տվյալների բազայի նախագծում Microsoft Acess 2007 հիման վրա:
  2. Գրաֆիկական ինտերֆեյս տվյալների բեռնման, մշակման և պահպանման համար:
  3. Բազայի միաժամանակյա օգտագործման հնարավորություն մի քանի օգտագործողների կողմից:
  4. Տվյալների բազայի տեղադրում Բանկի սերվերի վրա:
  5. Թրեյնինգի անցկացում (Բանկի աշխատակիցների ծրագրային ուսուցում)
  6. Ծրագրի սպասարկման վերաբերյալ փաստաթղթերի տրամադրում:

Տեխնիկական խնդիր
Տվյալների բազան պետք է ներառի հետևյալ չափորոշիչները.

  • Վարկառուի ֆինանսական վիճակի ռեզյումե:
  • Ֆինանսական գործակիցների ամբողջական նկարագրություն, որոնք ավտոմատ կերպ հաշվարկվում են ռեզյումեի ձև ներմուծաց ֆինանսական տվյալներից ելնելով:
  • Վարկառուի ֆինանսական վիճակի կրկնակի ռեզյումեի ներառման հնարավորություն վերջինիս ֆինանսական վիճակի համեմատական վերլուծությամբ:
  • Տվյալների բազա յուրաքանչյուր առանձին վարկառուի վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվությունների ներմուծման հնարավորություն:
  • Դեպի տվյալների բազա մուտքի իրավունք պետք է ունենան անձանց խիստ սահմանափակ շրջանակ, որոնք պետք է աշխատեն տվյալ բազայի հետ:

Ելնելով վերոգրյալից, շահագրգռված անձանց առաջարկում ենք մինչև 2011 թվականի հուլիսի 15-ը ժամը 18.00 "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ  ք. Երևան, Թումանյան 1 հասցեով ներկայացնել համապատասխան մրցութային հայտերը: Խնդրում ենք հայտերի մեջ ներառել հետևյալ փաստաթղթերը`

  • Տեխնիկական առաջարկ;
  • Գնային առաջարկ;
  • Աշխատանքային փորձ (պորտֆոլիո, նմանատիպ աշխատանքներ);
  • Տեղեկատվություն կազմակերպության ղեկավար մարմինների մասին (ռեղյումե);
  • ՀՎՀՀ;
  • Պետ. ռեգիստրի վկայական;
  • Կանոնադրություն;
  • Համագործակցություն (ներկայացչություն և այլն):

Մրցութի մասնակիցները տեղեկացված կլինեն արդյունքների մասին մինչև 2011թ. օգոստոսի 5-ը: