"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ /այսուհետ` Բանկ/ հայտարարում է "Բանկի գլխամասում և մասնաճյուղերում առկա պահպանիչ-հակահրդեհային և տագնապի ազդարարման, տեսահսկման համակարգերի տեխնիկական սպասարկման" մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն ոլորտում գործունեության փորձ ավելի, քան 3 տարի /ընդ որում, նախապատվությունը կտրվի այն ընկերությանը, որն ունի պահպանիչ-հակահրդեհային և տագնապի ազդարարման համակարգերի սպասարկման փորձ բանկային ոլորտում/:
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկությունները.
• տեղեկատվություն Ընկերության վերաբերյալ;
• աշխատանքային փորձ;
• առաջարկվող ծառայություններ;
• խորհրդատվական նամակներ;
• գնացուցակ;
• պետ. գրանցման վկայական;
• լիցենզիա:
Մրցութային առաջարկներն անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն Բանկ մինչև սույն թվականի մարտի 15ը, 18.00` ք. Երևան, Նալբանդյան փ.48/1, 4րդ հարկ /վերելակով/ հասցեով:
Մրցույթի մասնակիցները մինչև սույն թվականի մարտի 31ը գրավոր /էլ. փոստով/ կտեղեկացվեն արդյունքների մասին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ հետևյալ հասցեով.
ք. Երևան, Նալբանդյան փ. 48/1 կամ զանգահարել 500 777 հեռախոսահամարով:





