Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




ՙ"ԲՏԱ Բանկ" փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ բանկի 2008 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:

Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քան 3 տարվա գործունեություն բանկային աուդիտի բնագավառում (ընդ որում, մրցույթում նախապատվությունը կտրվի միջազգային ճանաչում ունեցող և ԲՏԱ խմբում աուդիտ իրականացրած աուդիտորական ընկերությանը):

Մրցույթի մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.

  • աուդիտի ընդգրկման բնագավառները,
  • աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինեն միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից),
  • աուդիտի անցկացման ժամկետները` առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
  • աուդիտի իրականացման ընդհանուր գինը` ներառյալ հարկերը և այլ ծախսերը,
  • պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն:

Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է "Աուդիտորական եզրակացություն" և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը տրամադրել բանկին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ քան 2009 թվականի  ապրիլի 10-ը:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:

Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն բանկին ոչ ուշ քան 2009 թվականի փետրվարի 23-ը, ժամը 15:00, երկու կնքված ծրարներով:

Մրցույթին մասնակցելու, ինչպես նաև լրացուցիչ պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել  "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ին` Վարդանանց 13 հասցեով:
Մրցութային առաջարկները կքննարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից և մասնակիցները գգրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև ս/թ մարտի 5-ը:


Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ, ք Երևան, Վարդանանց 13

 

Էջը թարմացվել է` 09.10.2009թ., 17:40

Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով: