ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ի մրցութային կոմիտեն իրականացնում է ապրանքների գնման, աշխատանքների և ծառայությունների կատարման մատակարարների ընտրություն` հաստատված ընթացակարգերին համապատասխան:
Ընթացիկ մրցույթներ`
ԲՏԱ Բանկ՚ փակ բաժնետիրական ընկերությունը /այսուհետ` Բանկ/ հայտարարում է բաց մրցույթ բանկի 2009 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող և Բանկի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատությունը ստուգող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք ունեն ավելի քան 3 տարվա գործունեություն բանկային աուդիտի բնագավառում (ընդ որում, մրցույթում նախապատվությունը կտրվի միջազգային ճանաչում ունեցող և ԲՏԱ խմբում աուդիտ իրականացրած աուդիտորական ընկերությանը):
Աուդիտորական կազմակերպությունները, որոնք կցանկանան մասնակցել մրցույթին , մրցույթային առաջարկությունները պետք է ներկայացնեն երկու փաթեթով: Առաջին փաթեթում ներկայացվում են աուդիտորական ծառայության տեխնիկական, իսկ երկրորդում` ֆինանսական կողմերին վերաբերող առաջարկությունները:
Մրցույթի մասնակիցները պետք է նաև ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
ա) աուդիտի ընդգրկման բնագավառները,
բ) աուդիտն իրականացնող խմբի աշխատակիցների աշխատանքային փորձն ու որակավորումը (ընդ որում, խմբում պետք է ընդգրկված լինեն միջազգային հաշվապահական որակավորում ունեցող առնվազն 1 աշխատակից),
գ) աուդիտի անցկացման ժամկետներըª առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
դ) աուդիտի իրականացման ընդհանուր գինըª ներառյալ հարկերը և այլ ծախսերը,
ե) պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն:
Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է ՙԱուդիտորական եզրակացություն՚ և ՙՆամակ ղեկավարությանը՚ փաստաթղթերը տրամադրել բանկին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ քան 2010 թվականի մարտի 10-ը:
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ և միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն բանկին ոչ ուշ քան 2009 թվականի նոյեմբերի 13-ը, ժամը 18:00, երկու կնքված ծրարներով ք. Երևան, Նալբանդյան 48/1, 4-րդ հարկ /վերելակով/ հասցեով:
Մրցույթային հայտերը կբացվեն 2009 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 15:00: Մրցութային առաջարկները կքննարկվեն և մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև 2009 թվականի նոյեմբերի 24-ը:
Էջը թարմացվել է` 14.10.2009թ., 12:20
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:





