"ԲՏԱ Բանկ" փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է մրցույթ բանկի 2011 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպությանընտրության նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք բավարարում են "Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը" հաuտատելու մաuին ՀՀ ԿԲ 01.03.2011թ. թիվ 39-Ն որոշմամբ սահմանված պահանջներին (ընդ որում, մրցույթում նախապատվությունը կտրվի միջազգային ճանաչում ունեցող և ԲՏԱ խմբում աուդիտ իրականացրած աուդիտորական ընկերությանը):
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
• աուդիտի ընդգրկման բնագավառները,
• "Հայաuտանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը" հաuտատելու մաuին ՀՀ ԿԲ 01.03.2011թ. թիվ 39-Ն որոշմամբ սահմանված պահանջների համապատասխանության մասին փաստաթղթերը
• աուդիտի անցկացման ժամկետները` առաջին այցելությունից մինչև վերջնական եզրակացության տրամադրումը,
• աուդիտի իրականացման ընդհանուր գինը` ներառյալ հարկերը և այլ ծախսերը,
• պայմանագրային պարտավորություններում ամրագրման ենթակա և այլ լրացուցիչ տեղեկատվություն:
• Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է "Աուդիտորական եզրակացություն" և "Նամակ ղեկավարությանը" փաստաթղթերը տրամադրել բանկին հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ոչ ուշ քան 2012 թվականի մարտի 31-ը:
Աուդիտը պետք է իրականացվի միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվեն բանկին ոչ ուշ քան 07 նոյեմբերի, ժամը 18:00, երկու փակ և կնքված ծրարներով, առաջինը` աուդիտորական ծառայության տեխնիկական, իսկ երկրորդը` ֆինանսական կողմերին վերաբերվող:
Մրցույթին մասնակցելու կարգը, ինչպես նաև լրացուցիչ պայմաններին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ին` Նալբանդյան 48/1 հասցեով:
Մրցութային հայտերի բացումը տեղի կունենա 11 նոյեմբերի ժամը 10:00 ք. Երևան, Նալբանդյան 48/1 հասցեով: Մրցութային առաջարկները կքննարկվեն մրցութային հանձնաժողովի կողմից 2011թ. 15 նոյեմբերի, ժամը 10.00 և մասնակիցները գրավոր կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին մինչև ս/թ 21 նոյեմբերի, ժամը 18:00





