"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ հայտարարում է Մրցույթ Բանկի ծառայողական տարածքների մաքրման /քլինինգի/ ծառայությունների գնման համար:
Օբյեկտի նկարագրությունը` 5 մասնաճյուղ և գլխամաս.
• գրասենյակային տարածքներ /այդ թվում սերվերային սենյակներ/;
• հաճախորդների սպասարկման գոտիներ:
Մրցույթին մասնակցության համար հայտերն ընդունվում են կնքված ծրարների տեսքով, մինչև 2010թ. դեկտեմբերի 17-ը, հետևյալ հասցեով. ք. Երևան, Հայաստան 0010, Թումանյան 1, "Կենտրոն" մասնաճյուղ, Մարքեթինգի բաժին:
Լրացուցիչ տեղեկություններ և տեղեկանք կարելի է ստանալ 500 777 հեռախոսահամարով:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ
Մրցույթի մասնակիցներ կարող են լինել իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք.
• ունեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և որակավորում, փորձ, դրական գործարար համբավ;
• ունեն համապատասխան գործունեության տեսակի արտոնագիր` գործող օրենսդրության համաձայն /եթե գործունեությունը ենթակա է արտոնագրման/;
• ունեն ֆինանսական միջոցներ, արտադրական հզորություններ, սարքավորումներ և այլ նյութական հնարավորություններ;
• տիրապետում են պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների;
• ժամանակին են ներկայացրել Մրցույթին մասնակցության հայտը և այլ փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու համար հայտում անհրաժեշտ է նշել.
• աշխատանքային փորձը նմանատիպ ծառայությունների շուկայում;
• աշխատանքների կատարման ժամկետը;
• աշխատանքների կատարման արժեքը;
• նմանատիպ նախագծերի իրականացման փորձը /պորտֆոլիո/;
• գնացուցակը:
Ծանոթագրություն.
Աշխատանքների արժեքում անհրաժեշտ է հաշվի առնել մաքրման համար կատարվող բոլոր ծախսերը.
ԱՎՖ /ներառյալ ԱՎՖ հարկերը/;
ծախսային և լվացող նյութերը;
տեխնիկական սարքավորումները:
Մրցույթի մասնակիցներ չեն կարող լինել իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք.
• անվճարունակ են, գտնվում են լուծարման փուլում /իրավաբանական անձանց համար/, գտնվում են սնանկության փուլերից մեկում, այդ թվում` ճանաչվում են սնանկ;
• որոնց գույքի վրա տարածված է արգելանք, և /կամ/ որոնց տնտեսական գործունեությունը կասեցված է:
Անհրաժեշտ պահանջները
1. Մեկ քառակուսի մետր տարածքի մաքրման /քլինինգի/ աշխատանքների արժեքը ամրագրված է պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածի համար և կարող է փոփոխվել բացառիկ պայմաններում, միայն կողմերի համաձայնությամբ:
2. Պայմանագրի գնի հաշվարկի կամ արտահայտման ձևը. վճարումն իրականացվում է ՀՀ դրամով:
3. Մաքրման /քլինինգի/ ծառայություններ մատուցող Ընկերության /այսուհետ` Ընկերություն/ մենեջերի մշտապես ներկայությունը Օբյեկտում և մաքրման համար ծախսային նյութերի մատակարարումը Օբյեկտ հանդիսանում են պայմանագրի պարտադիր պայման:
4. Օբյեկտում աշխատող Ընկերության անձնակազմին Ընկերության կողմից տրամադրվում է համազգեստ, ինչպես նաև գործիքներ, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ և ծախսային նյութեր:
5. Պայմանագրով նշված ծառայությունները մատուցվում են պահպանելով հրդեհային անվտանգության, էլեկտրոանվտանգության, անվտանգության միջոցների, շրջակա միջավայրի պահպանության նորմերը:
Մատուցվող ծառայությունների յուրահատկությունը
/գրասենյակային տարածքներ, հաճախորդների սպասարկման գոտիներ, սանդուղքներ/
| Պարբերականությունը | Աշխատանքի տեսակը |
| շաբաթական 5 օր | կոշտ ծածկույթով /լինոլեում, բնական կամ արհեստական քար, սալիկ/ հատակի խոնավ մաքրում |
| տարին 2 անգամ | գորգապատ հատակի /ковролин/ խորը քիմ. մաքրում |
| շաբաթական 5 օր | գորգային ծածկույթների մաքրում փոշեկուլով |
| շաբաթական 5 օր | սեղաններից, պահարաններից, դարակներից, պատուհանագոգերից, միջնորմերից և այլ ծածկույթներից փոշիների մաքրում |
| շաբաթական 5 օր | փոշիների մաքրում բազկաթոռների և աթոռների արմնկակալերից, խաչափայտերից |
| շաբաթական 5 օր | դռների բլոկերի խոնավ մաքրում |
| շաբաթական 5 օր | փոշիների մաքրում օրգտեխնիկայից |
| տարին 2 անգամ | մարմարե հատակի լվացում հատուկ լվացող միջոցներով և հետագա ամբողջական լվացում |
| ամիսը 1 անգամ | փոշիների մաքրում ռադիատորներից, մարտկոցներից |
| շաբաթական 5 օր | աղբահանում աղբարկղերից, աղբարկղերում պոլիէթիլենային տոպրակների տեղադրում |
| շաբաթական 5 օր | փափուկ և կաշվե կահույքի խնամք |
| ամիսը 2 անգամ | ներքին դռների լվացում |
| ամիսը 2 անգամ | պատուհանների մաքրում ներսից և դրսից |
Զուգարաններ
| շաբաթական 5 օր |
|
| շաբաթական 1 անգամ |
|
| տարին 2 անգամ | պատերի խոնավ մաքրում |
Էջը թարմացվել է` 09.12.2010թ., 15:10
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:





