Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




“ԲՏԱ Բանկ” ՓԲԸ-ն հայտարարում է գրասենյակային և տնտեսական նշանակության ապրանքների ձեռքբերման համար կազմակերպության ընտրության մրցույթի բացման մասին

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք տիրապետում են անհրաժեշտ նյութական և ֆինանսական միջոցներին:

Մրցույթային առաջարկները անհրաժեշտ է ներկայացնել “ԲՏԱ Բանկ” ՓԲԸ` ք.Երևան 0010, Թումանյան 1 հասցեով: Մրցույթային առաջարկները ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ մինչև ժ. 18.00, մինչև 2011թ. մարտի 15-ը նեռարյալ:

Մրցույթի բացման ամսաթիվ` ս.թ. մարտի 1-ը

Մրցույթի փակման ամսաթիվ` ս.թ. մարտի 15-ը նեռարյալ:

Հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվում են ֆիրմային բլանկերի վրա, տպագիր տեսքով /կանոնադրական և գրանցման փաստաթղթերը` պատճեների տեսքով/, ստորագրված կազմակերպությունների ղեկավարների կողմից և կնքված մասնակից կազմակերպության կնիքով, փագ և կնքված ծրարով` մրցույթի մասնակցի հասցեի և լրիվ անվանման նշումով:

Մրցույթային հայտը պետք է ներառի հետևյալ տվյալները.

  • Ապրանքի մեկ միավորի համար առաջարկվող գները:
  • Ապրանքի գինը պետք է ներառի Բանկ ապրանքի առաքման բոլոր ծախսերը /գլխամասային գրասենյակ ապրանքի առաքման, տեղափոխման, բեռնման, բեռնաթափման, տեղակայման, հարկերի և տուրքերի վճարման, այդ թվում մաքսային, առաքման հետ կապված այլ ծախսերը/:
  • Առաջարկվող գները պետք է  ներկայացվեն ՀՀ դրամով:

Մրցույթային դիմումը պետք է ներառի.

  • Առաքման պայմանները, ժամկետները և վճարման կարգը:
  • Թերության հայտնաբերման դեպքում ապրանքի փոխարինման պայմանները:
  • Թերության հայտնաբերման դեպքում ապրանքի փոխարինման հայտին արձագանքելու ժամկետը:

Մրցույթային դիմումին պետք է կցվեն.

  • Ապրանքի գնման և առաքման իրավունքը հավաստով փաստաթուղթ /սերտիֆիկատ/, որը տրված է արտադրող ընկերության իրավասու ներկայացուցչի կողմից /առկայության դեպքում/:
  • Ընկերության կանոնադրության պատճեն:
  • Պետ. ռեգիստրի կողմից տրված գրանցման վկայականի պատճեն ներդիրներով:
  • Մասնակցի ցանկությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ:


Ապրանքների նկարագրություն
Տնտեսական ապրանքներ
Գրասենյակային ապրանքներ
А4 ֆորմատի թուղթ
Անհրաժեշտ տնտեսական և գրասենյակային ապրանքների մանրամասն նկարագրությամբ ֆայլը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ պայմաններ.

  1. Իրավաբանական անձի /ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ/ կամ ԱՁ կարգավիճակ:
  2. Արտադրական ստաժ /ոչ պակաս, քան 1 տարի/:
  3. Բանկերին, վարկային կազմակերպություններին կամ այլ ֆինանսական ինստիտուտներին նմանատիպ ծառայությունների մատուցման փորձի առկայություն:
  4. Տվյալներ բավարար ֆինանսական ռեսուրսների, համապատասխան նյութատեխնիկական բազայի և որակավորված կադրերի առկայության վերաբերյալ: Սեփական արտադրա-տեխնիկական հնարավորությունների կամ համապատասխան մասնագետների բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ենթակապալառու կազմակերպությունների անվանումները, հասցեները և տեխնիկական հնարավորությունները:

excel icon Անհրաժեշտ տնտեսական և գրասենյակային ապրանքների մանրամասն նկարագրություն - խնդրում ենք լրացնել կցված ֆայլի աղյուսակը` ավելացնելով ձեր առաջարկությունները նոր տողով և նշելով թե ապրանքի որ քանակության դեպքում են կիրառվում զեղչեր կամ գնային ցանկացած փոփոխություններ: