"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ի մրցութային կոմիտեի գործունեության հիմնական նպատակն է` իրականացնել ապրանքների գնման, աշխատանքների և ծառայությունների կատարման մատակարարների ընտրություն` հաստատված ընթացակարգերին համապատասխան:
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ հայտարարում է մրցույթ անշարժ և շարժական գույքի գնահատող կազմակերպությունների միջև` հետագա համագործակցության նպատակով:
Ելնելով վերոգրյալից, շահագրգռված անձանց առաջարկում ենք մինչև 2011 թվականի փետրվարի 18-ը ժ. 18:00, "ԲՏԱ Բանկ" ՓԲԸ ք. Երևան, Թումանյան 1 հասցեով ներկայացնել համապատասխան մրցութային հայտերը: Խնդրում ենք հայտերի մեջ ներառել հետևյալ փաստաթղթերը`
- Մատուցվող ծառայություններ;
- Գնացուցակ;
- Աշխատանքային փորձ;
- ՀՎՀՀ;
- Պետ. ռեգիստրի վկայական;
- Վերջին եռամսյակի կամ կիսամյակի հաշվետվություններ;
- Կանոնադրություն;
- Գնահատման տիպային ձև;
- Լիցենզիա;
- Տեղեկատվություն կազմակերպության ղեկավար մարմինների մասին;
- Համագործակցություն:
Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները գրավոր տեղեկացված կլինեն մինչև փետրվարի 28:
Էջը թարմացվել է` 02.03.2011թ., 09:10
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև
հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:





