Փոխանցումներ
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ն իրականացնում է դրամական միջոցների փոխանցման գործառնություններ ՀՀ դրամով և արտարժույթով, ինչպես բանկային հաշվի բացմամբ, այնպես էլ առանց բացման:
Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: Եթե փոխանցվող միջոցներն արդեն վճարված են, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար: Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող անդորրագիր, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլն:
Փոխանցում իրականացնելու կամ ստանալու ժամանակ անհրաժեշտ փաստաթղթերն են` անձնագիր, սոցիալական քարտ, անհրաժեշտության դեպքում` այլ փաստաթղթեր:
Առանց բանկային հաշվի բացման իրականացվում են ձեռնարկության հետ կապ չունեցող ֆիզիկական անձանց դրամային միջոցների փոխանցումներ:
Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների սակագները կարող եք գտնել Դրամական փոխանցումների սակագներ բաժնում:
Փոխանցման համակարգեր
- Դրամական փոխանցումների Faster համակարգ
- Միջազգային փոխանցումներ Migom համակարգով
- Միջազգային փոխանցումներ CONTACT համակարգով
- Միջազգային փոխանցումներ Money Gram համակարգով
- Միջազգային փոխանցումներ Bistraya Pochta համակարգով
- Միջազգային փոխանցումներ Զոլոտայա կոռոնա համակարգով
Էջը թարմացվել է` 08.04.2011թ., 16:30
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






