Փոխանցումներ
"ԲՏԱ Բանկ" ՓԲԸ-ն իրականացնում է դրամական միջոցների փոխանցման գործառնություններ ՀՀ դրամով և արտարժույթով:
Փոխանցման մեջ առկա սխալների ուղղումը, ինչպես նաև փոխանցման չեղյալացումը իրականացվում են փոխանցող և ստացող բանկերի հնարավորության սահմաններում և ժամկետներում: Եթե փոխանցվող միջոցներն արդեն վճարված են, ապա Բանկը պատասխանատվություն չի կրում գումարների վերադարձման համար: Բանկը պարտավոր է տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող անդորրագիր, որտեղ նշված կլինի փոխանցման գումարը, արժույթը, վճարված միջնորդավճարի չափը և այլն:
Փոխանցումների սակագներին կարող եք ծանոթանալ Փոխանցումերի Սակագներ բաժնում:
Էջը թարմացվել է` 08.09.2010թ., 14:00
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:






