Հարցում

Որտեղից է Ձեզ ավելի հարմար ստանալ Բանկի մասին տեղեկատվություն

Բանկի գրասենյակում
Հեռախոսով
Բանկի կայքի միջոցով
այլ




Զոլոտայա Կոռոնա

"Զոլոտայա Կոռոնա"դրամական փոխանցումներ

Золотая Корона դրամական փոխանցումները Ձեզ հնարավորություն կտան ուղարկել և  ստանալ Եվրո, ԱՄՆ դոլար և Ռուսական ռուբլի 11 ԱՊՀ երկրներում : Ծառայությունը տրամադրվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում և գլխամասում:
Առավելությունները.

  1. Մեծ արագություն,
  2. Փոխանցումները կատարվում են առանց բանկային հաշիվ բացելու,
  3. Ցածր սակագին,
  4. Անհրաժեշտ փաստաթղթերի մինիմալ փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ,
  5. Բացի այդ դուք կարող եք ստանալ փոխանցված գումարը Ձեզ հարմար արժույթով: Օրինակ ռուբլիով կատարված փոխանցումը դուք կարող եք ստանալ դրամով:

"Zolotaya Corona" դրամական փոխանցումների համակարգը ներկայումս ներկայացված է ԱՊՀ 11 երկրներում, ունի ավելի քան 16000 սպասարկման կետ, որոնք գործում են աշխարհի 180 տարբեր բանկերում: Համակարգը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց առանց հաշվի բացման կատարել դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով և Եվրոյով:
"Զոլոտայա Կորոնա" համակարգի միջոցով իրականացվող փոխանցումներն ակնթարթային են, որոնց համար նախատեսված միջնորդավճարներն են.
- Ցանկացած մասնակից երկիր - փոխանցվող գումարի 1.5 % (բացառությամբ Չինաստանի)
- Չինաստան - 25 ԱՄՆ դոլար` անկախ փոխանցվող գումարի չափից (Չինաստան փոխանցումների համար պահանջվում են բանկային ռեկվիզիտներ),
Մեկ գործարքի առավելագույն չափը կազմում է 20 000ԱՄՆ դոլար , 7000 Եվրո և 500 000 ՌԴ ռուբլի։
2011թ. հունիսի 20-ից Զոլոտայա Կորոնա ֆիզիկական անձանց արագ դրամական փոխանցումների համար Ռուսաստան-Հայաստան ուղղությամբ իրականացվող փոխանցումների համար մինչև 49 999.9 ՌԴ ռուբլի, 1199.9 Եվրո և 1799.9 ԱՄՆ դոլար փոխանցումների համար գործելու է 1% փոխանցվող գումարից սակագինը, իսկ 50 000 ՌԴ ռուբլի, 1200 Եվրո և 1800 ԱՄՆ դոլարը գերազանցող փոխանցումների համար 0.5% փոխանցվող գումարից սակագինը:
"Zolotaya Corona" համակարգով կատարվող փոխանցումներն ակնթարթային փոխանցումներ են, որոնց համար հաճախորդից գանձվող միջնորդավճարները կազմում են.
•    ԱՊՀ երկրներ փոխանցվող գումարի 1.5%,
•    Չինաստան - անկախ գումարի չափից 25 ԱՄՆ դոլար:
Փոխանցման վավերապայմանների փոփոխությունը կատարվում է փոխանցողի գրավոր դիմումի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղ իրականացվել է փոխանցումը, դիմումի ներկայացման օրը առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման:
Գումարի ետ վերադարձը կատարվում է, հաճախորդի պահանջով և գրավոր դիմումի հիման վրա երկու բանկային օրվա ընթացքում, առանց միջնորդավճարի վերադարձի:

Փոխանցվող գումարի, փոխանցողի և ստացողի մասին տվյալները հանդիսանում են բանկային գաղտնիք: Առավել գաղտնիության և անվտանգության նկատառումներից ելնելով տվյալ փոխանցմանը տրվում է հատուկ համար: Փոխանցման հատուկ համարը /կոդը/ գումարի չափի հետ մեկտեղ պետք է հայտնել գումարը ստացողին:

Հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալների փոփոխման, Հաճախորդի կողմից կատարված փոխանցման տվյալներում փոփոխությունների կատարումն իրականացվում է Բանկի գործող նարմատիվային հրահանգների համապատասխան:

Փոխանցման հետ կանչի դեպքում փոխանցման համար վճարված միջնորդավճարը Հաճախորդին չի վերադարձվում:

Չավարտված միջազգային արագ փոխանցումների գծով գումարների վերադարձն իրականացվում է Ուղարկողի բանկում, գումարն Ուղարկողի դիմումի հիման վրա, եթե Ուղարկողի բանկը գումարն Ուղարկողին արագ փոխանցումների իրականացման պայմաններին /տվյալ երկրում փոխանցման անցկացման/ստացման հնարավորություններ, սպասարկման կետեր, փոխանցման արժույթ և գումար/ տեղեկացրել է ոչ կորեկտ:

Գումարի վերադարձը փոխանցումների ժամանակ կատարվում է ոչ թույլատրելի փոխանցման փաստի հաստատման, գումարի փոխանցումը կեղծ վճարման փաստաթղթի հիման վրա իրականացման և սխալ հրահանգի կատարման դեպքերում:  Սխալ հրահանգ` հրահանգ, որը պարունակում է ոչ ճիշտ վավերապայմաններ, կամ կրկնակի անգամ փոխանցված հրահանգ: Ավարտված փոխանցման դեպքում գումարի վերադարձը կատարվում է կատարված սհալ հրահանգի դեպքում:

Բանկի մեղքով Գումարն ուղարկողին փոխանցման վերադարձի դեպքում, փոխանցման միջնորդավճարը վերադարձվում է Գումարն ուղարկողին:

Ուղղումները կարող են կատարվել միայն հետևյալ վավերապայմաններում.

  • Ստացողի երկիր;
  • փոխանցումն ուղարկող/փոխանցումը ստացող Հաճախորդի ԱԱՀ;

 

Լրացուցիչ տեղեկատվությանը,ինչպես նաև սպասարկման կետերի ցանկին կարող եք ծանոթանալ http://www.korona.net

 

Էջը թարմացվել է` 27.04.2012թ., 10:39
Ռուսերեն և հայերեն լեզուներով հրապարակված տեղեկատվությունների միջև հակասության առկայության դեպքում
անհրաժեշտ է ղեկավարվել հայերեն տարբերակով:

Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղում կատարված ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների և տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: